Մայնցի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայնցի տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակկաթոլիկ տաճար և Կայսերական տաճարներ
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ՏեղագրությունMainz-Altstadt?[1] և Մայնց
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Diocese of Mainz?
Հիմնական ամսաթվերը10-րդ դար
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան
ՆվիրվածՏուրի Մարտին
Ճարտարապետական ոճռոմանական ճարտարապետություն
Հիմնադրված10-րդ դար
Երկարություն116 մետր
Քարտեզ
Քարտեզ
 Mainz Cathedral Վիքիպահեստում
mainzer-dom.de

Մայնցի տաճար (գերմ.՝ Mainzer Dom, լրիվ անվանումը` Der hohe Dom zu Mainz) կամ Սուրբ Մարտին Տուրցու և սուրբ Ստեփանի տաճար, եպիսկոպոսական տաճար Գերմանիայի Մայնց քաղաքում, կայսերական տաճարներից է (գերմ.՝ Kaiserdom): Ճարտարապետական տեսանկյունից այն սյուներով եռանավ բազիլիկ է։ Տաճարը կառուցված է ռոմանական ոճով, բայց պարունակում է նաև գոթիկայի ու բարոկկոյի տարրեր[2]։

Տաճարի շինարարությունը հավանաբար սկսվել է 10-րդ դարի վերջին։ Հետագա երկու դարերում ավարտին են հասցվել տարբեր մասերի կառուցումները, իրականացվել են վերանորոգումներ, վերականգնվել են մասամբ վնասված մասերը։ Միջնադարում տաճարում թագադրվել են մի շարք արքաներ։ 1184 թվականին Ֆրիդրիխ I Շիկամորուսի որդիները տաճարում ասպետներ են կարգվել։ Այդ արարողությունը պատմության մեջ մտել է որպես միջնադարի նմանատիպ խոշորագույն իրադարձություն։

Չափեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ընդհանուր երկարություն - 109 մ ներսից, 116 մ դրսից
  • Միջին նավի երկարությունը - 53 մ
  • Միջին նավի լայնությունը - 13.5 մ
  • Միջին նավի բարձրությունը - 29 մ
  • Արևմտյան աշտարակի բարձրությունը - 83 մ
  • Արևելյան գմբեթի բարձրությունը - 38 մ
  • Արևմտյան գմբեթի բարձրությունը - 44 մ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. Dumont, Franz; Ferdinand Scherf; Friedrich Schütz (1998). Mainz Die Geschichte der Stadt (The history of the town) (in German). Verlag Philipp von Zabern. ISBN 3-8053-2000-0. page 138

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայնցի տաճար» հոդվածին։