Մայնցի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մայնցի տաճար
Cathedral (Mainz) 2.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակ մայր տաճար
Երկիր Գերմանիա Գերմանիա
Տեղագրություն Q880555?[1]
Դավանանք կաթոլիկություն
Թեմ Roman Catholic Diocese of Mainz
Ժառանգության կարգավիճակ մշակույթի հուշարձան
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճ Ռոմանական ճարտարապետություն
Հիմնադրված 10-րդ դար
Մայնցի տաճարը գտնվում է Գերմանիաում
Մայնցի տաճար
Կոորդինատներ: 49°59′56.000000100396″ հս․ լ. 8°16′26.000000100039″ ավ. ե. / 49.99888888891677396° հս․. լ. 8.27388888891667662° ավ. ե. / 49.99888888891677396; 8.27388888891667662 և Կոորդինատներ: 50°0′ հս․ լ. 8°16′ ավ. ե. / 50.000° հս․. լ. 8.267° ավ. ե. / 50.000; 8.267{{#coordinates:}}: cannot have more than one primary tag per page
mainzer-dom.de

Մայնցի տաճար (գերմ.՝ Mainzer Dom, լրիվ անվանումը` Der hohe Dom zu Mainz) կամ Սուրբ Մարտին Տուրցու և սուրբ Ստեփանի տաճար, եպիսկոպոսական տաճար Գերմանիայի Մայնց քաղաքում, կայսերական տաճարներից է (գերմ.՝ Kaiserdom): Ճարտարապետական տեսանկյունից այն սյուներով եռանավ բազիլիկ է: Տաճարը կառուցված է ռոմանական ոճով, բայց պարունակում է նաև գոթիկայի ու բարոկկոյի տարրեր[2]:

Տաճարի շինարարությունը հավանաբար սկսվել է 10-րդ դարի վերջին: Հետագա երկու դարերում ավարտին են հասցվել տարբեր մասերի կառուցումները, իրականացվել են վերանորոգումներ, վերականգնվել են մասամբ վնասված մասերը: Միջնադարում տաճարում թագադրվել են մի շարք արքաներ: 1184 թվականին Ֆրիդրիխ I Շիկամորուսի որդիները տաճարում ասպետներ են կարգվել: Այդ արարողությունը պատմության մեջ մտել է որպես միջնադարի նմանատիպ խոշորագույն իրադարձություն:

Չափեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ընդհանուր երկարություն - 109 մ ներսից, 116 մ դրսից
  • Միջին նավի երկարությունը - 53 մ
  • Միջին նավի լայնությունը - 13.5 մ
  • Միջին նավի բարձրությունը - 29 մ
  • Արևմտյան աշտարակի բարձրությունը - 83 մ
  • Արևելյան գմբեթի բարձրությունը - 38 մ
  • Արևմտյան գմբեթի բարձրությունը - 44 մ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ArchINFORM
  2. Dumont, Franz; Ferdinand Scherf; Friedrich Schütz (1998). Mainz Die Geschichte der Stadt (The history of the town) (in German). Verlag Philipp von Zabern. ISBN 3-8053-2000-0. page 138

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]