Jump to content

Մամուլ (հանդես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մամուլ (այլ կիրառումներ)

«Մամուլ», հասարակական-քաղաքական հանդես։ Լույս է տեսել 1869-1882 թթ․-ին, Կ. Պոլսում։ Տնօրեն-խմբագիր՝ Գևորգ Այվազյան։

Ուշադրության կենտրոնում են եղել Արևմտյան Հայաստանի բնակչության ծանր վիճակը և հարըստահարությունները։

1878 թ․-ին հետևել է Բեռլինի կոնգրեսի աշխատանքին ու երգիծական բնույթի հրապարակումներում քննադատել մեծ տերությունների կեցվածքը հայերի կենսահարցերի հանդեպ։ Հիսաթափվելով համաժողովից՝ «Մամուլ»-ը քննադատել է դիվանագիտության միջոցով ինքնավարության հասնելու կոչեր անող հայ գործիչներին (Ներսես Վարժապետյան, Մինաս Չերազ և ուրիշներ)[1][2]։

Հանդես է եկել չափավոր պահանջների, խոհեմություն հանդես բերելու օգտին՝ օսմանյան կառավարությանը չգրգռելու համար։ 19-րդ դարի 70-ական թթ. վերջին Օսմանյան կայսրությունում և արևմտյան Հայաստանում հայերի վիճակի վատթարացումը և հայերի հալածանքի ուժեղացումը «Մամուլ» որոշակի չափով համարել է օսմանյան կառավարությանը հակադրվելու՝ ոչ հիմնավոր ազգային քաղաքականության հետևանք։ 1882 թ․-ի դեկտեմբերի 18-ին «Մամուլ»-ը տպագրել է Մ. Զգոնյանի «Ուղերձ» բանաստեղծությունը, որի մարտաշունչ-հայրենասիրական տողերը թուրքական իշխանությունները դիտել են իբրև ապստամբության կոչ և Կարինի «Պաշտպան հայրենյաց» կազմակերպության հետ «Մամուլ»-ի ունեցած կապի վկայություն։ Հանդեսը փակվել է, իսկ խմբագիրը աքսորվել (ազատվել է 1886 թ․-ին)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՄԱՄՈՒԼ». Վերցված է 2023 թ․ հունվարի 12-ին.
  2. «Համահայկական թվանշային գրադարան».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։