Գևորգ Այվազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Այվազյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գևորգ Այվազյան
Ծնվել էանհայտ
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1895
Մասնագիտությունհրապարակախոս և խմբագիր

Գևորգ Այվազյան (անհայտ, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1895), հայ խմբագիր, հրապարակախոս։

Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում։ 1860-ականներից երևացել է պոլսահայ մամուլում, հատկապես հայատառ թուրքերեն «Մանզումեի էֆքյար» և այլ թերթերում։ 1869 թվականին հիմնել է «Մամուլ» երգիծաթերթը, որը շարունակվել է մինչև 1883 թվականին, սուր պայքարի մեջ լինելով Հակոբ Պարոնյանի «Մեղվի» և ապա «Թատրոնի» հետ[1][2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 87.
  2. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՄԱՄՈՒԼ». Վերցված է 2023 թ․ հունվարի 12-ին.
  3. «Համահայկական թվանշային գրադարան».

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]