Jump to content

Մադհավ Նեպալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մադհավ Նեպալ
 
Կուսակցություն՝ Communist Party of Nepal (Unified Socialist)?
Կրթություն՝ Տրիբհուվան համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք հինդուիզմ
Ծննդյան օր մարտի 12, 1953(1953-03-12) (71 տարեկան)
Ծննդավայր Rautahat District, Madhesh Province, Նեպալ
Քաղաքացիություն  Նեպալ
 
Կայք՝ madhavnepal.com

Մադհավ Կումար Նեպալ (նեպալ.՝ माधवकुमार नेपाल, մարտի 12, 1953(1953-03-12), Rautahat District, Madhesh Province, Նեպալ[1]), Նեպալի վարչապետը 2009 թվականի մայիսի 25-ից մինչև 2011 թվականի փետրվարի 3[2][3][4]։ Իրական անունը Ուպադհյայա է։ Նա հրաժարվել է այդ ազգանունից, քանի որ այն ընդգծում է բրահմանների վարնայի մեջ մտնող արտոնյալ կաստայից ծագումը։

Քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականին միացել է ընդհատակյա կոմունիստական շարժմանը։ 1971 թվականին ընդունվել Է Նեպալի հեղափոխական կազմակերպություն (մարքսիստական-լենինյան), որի հետ 1975 թվականին միացել է Համաչինական կոմունիստական հեղափոխական համակարգող կոմիտեին (մարքսիստ-Լենինյան)։ Դրա հիման վրա 1978 թվականին ստեղծվել Է Նեպալի Կոմունիստական կուսակցությունը (մարքսիստ-լենինյան), որի Քաղբյուրոյի անդամ է դարձել Նեպալը։

15 տարվա ընթացքում եղել Է Նեպալի Կոմունիստական կուսակցության (Միավորված մարքսիստական-լենինյան) գլխավոր քարտուղարի պաշտոնում (1993-2008)։

1991-1999 թվականներին գլխավորել է խորհրդարանական ընդդիմությունը, բացառությամբ 1994-1995 թվականներին, երբ փոխվարչապետ էր Մանա Մոհան Ադհիկարիի կոմունիստական կառավարությունում։

2008 թվականին ՔՊՆ-ն (ՕՄԼ) առաջարկել է նրա թեկնածությունը Նեպալի նախագահի պաշտոնում։

2009 թվականի մայիսի 25-ին Նեպալի Միավորված կոմունիստական կուսակցության (մաոիստական) առաջնորդ Պրաչանդայի հրաժարականից հետո գլխավորել է երկրորդ կառավարությունը Հանրապետական Նեպալի պատմության մեջ։ Նրա օգտին ոչ այլընտրանքային քվեարկության ժամանակ իրենց ձայնը տվել են խորհրդարանական 25 քաղաքական ուժերից 22-ի ներկայացուցիչները (խոշորագույն կոմկուսի՝ մաոիստական կուսակցության ներկայացուցիչները, լքել են նիստերի դահլիճը՝ ի նշան բողոքի)։ Նեպալը վերադարձել է գրեթե քաղաքական անհայտությունից, այն բանից հետո, երբ նա 2008 թվականի ապրիլի 12-ին ստիպված էր լքել կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնը երկու ընտրատարածքներում տեղի ունեցած ձախողման պատճառով, որտեղ նա առաջադրվել էր և պարտվել մաոիստների թեկնածուներին։

2010 թվականի մայիսի 29-ին Մադհավ Կումարը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ։ Նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ նա առաջարկել է երկարացնել Նեպալի խորհրդարանի աշխատանքի ժամկետը, իսկ Նեպալի երեք հիմնական քաղաքական կուսակցությունները պայմանավորվել են միասին գործել քաղաքական ճգնաժամը կանխելու համար։ Հունիսի 30-ին Մադհավ Կումարը հրաժարական է տվել, որից հետո շարունակել է գլխավորել Նեպալի ժամանակավոր կառավարությունը մինչև 2011 թվականի փետրվարը, երբ ընտրվել է երկրի պաշտոնական վարչապետ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. K.C., Surendra. Aitihasik dastavej sangroh — bhag 2. Kathmandu: Pairavi Prakashan, 2063 B.S.. p 460.
  2. «Nepal parliament elects new PM». AFP via Google News. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 31-ին. {{cite news}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  3. «В Непале премьер-министром избрали коммуниста». NEWSru. 23 мая 2009 года. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 23-ին.
  4. «Новый премьер Непала принял присягу». Новая газета (Россия). 25 мая 2009 года. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադհավ Նեպալ» հոդվածին։