Մադհավ Նեպալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մադհավ Նեպալ
Madhav Kumar Nepal2.JPG
 
Կուսակցություն՝ Նեպալի կոմունիստական կուսակցություն, Նեպալի կոմունիստական կուսակցություն և Communist Party of Nepal (Marxist–Leninist)?
Կրթություն՝ Տրիբհուվան համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք հինդուիզմ
Ծննդյան օր մարտի 12, 1953(1953-03-12) (68 տարեկան)
Ծննդավայր Rautahat District, Province No. 2, Նեպալ
Քաղաքացիություն Flag of Nepal.svg Նեպալ
 
Կայք՝ madhavnepal.com

Մադհավ Կումար Նեպալ (նեպալ.՝ माधवकुमार नेपाल, մարտի 12, 1953(1953-03-12), Rautahat District, Province No. 2, Նեպալ[1]), Նեպալի վարչապետը 2009 թվականի մայիսի 25-ից մինչև 2011 թվականի փետրվարի 3[2][3][4]։ Իրական անունը Ուպադհյայա է։ Նա հրաժարվել է այդ ազգանունից, քանի որ այն ընդգծում է բրահմանների վարնայի մեջ մտնող արտոնյալ կաստայից ծագումը։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականին միացել է ընդհատակյա կոմունիստական շարժմանը։ 1971 թվականին ընդունվել Է Նեպալի հեղափոխական կազմակերպություն (մարքսիստական-լենինյան), որի հետ 1975 թվականին միացել է Համաչինական կոմունիստական հեղափոխական համակարգող կոմիտեին (մարքսիստ-Լենինյան)։ Դրա հիման վրա 1978 թվականին ստեղծվել Է Նեպալի Կոմունիստական կուսակցությունը (մարքսիստ-լենինյան), որի Քաղբյուրոյի անդամ է դարձել Նեպալը։

15 տարվա ընթացքում եղել Է Նեպալի Կոմունիստական կուսակցության (Միավորված մարքսիստական-լենինյան) գլխավոր քարտուղարի պաշտոնում (1993-2008)։

1991-1999 թվականներին գլխավորել է խորհրդարանական ընդդիմությունը, բացառությամբ 1994-1995 թվականներին, երբ փոխվարչապետ էր Մանա Մոհան Ադհիկարիի կոմունիստական կառավարությունում։

2008 թվականին ՔՊՆ-ն (ՕՄԼ) առաջարկել է նրա թեկնածությունը Նեպալի նախագահի պաշտոնում։

2009 թվականի մայիսի 25-ին Նեպալի Միավորված կոմունիստական կուսակցության (մաոիստական) առաջնորդ Պրաչանդայի հրաժարականից հետո գլխավորել է երկրորդ կառավարությունը Հանրապետական Նեպալի պատմության մեջ։ Նրա օգտին ոչ այլընտրանքային քվեարկության ժամանակ իրենց ձայնը տվել են խորհրդարանական 25 քաղաքական ուժերից 22-ի ներկայացուցիչները (խոշորագույն կոմկուսի՝ մաոիստական կուսակցության ներկայացուցիչները, լքել են նիստերի դահլիճը՝ ի նշան բողոքի)։ Նեպալը վերադարձել է գրեթե քաղաքական անհայտությունից, այն բանից հետո, երբ նա 2008 թվականի ապրիլի 12-ին ստիպված էր լքել կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնը երկու ընտրատարածքներում տեղի ունեցած ձախողման պատճառով, որտեղ նա առաջադրվել էր և պարտվել մաոիստների թեկնածուներին։

2010 թվականի մայիսի 29-ին Մադհավ Կումարը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ։ Նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ նա առաջարկել է երկարացնել Նեպալի խորհրդարանի աշխատանքի ժամկետը, իսկ Նեպալի երեք հիմնական քաղաքական կուսակցությունները պայմանավորվել են միասին գործել քաղաքական ճգնաժամը կանխելու համար։ Հունիսի 30-ին Մադհավ Կումարը հրաժարական է տվել, որից հետո շարունակել է գլխավորել Նեպալի ժամանակավոր կառավարությունը մինչև 2011 թվականի փետրվարը, երբ ընտրվել է երկրի պաշտոնական վարչապետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. K.C., Surendra. Aitihasik dastavej sangroh — bhag 2. Kathmandu: Pairavi Prakashan, 2063 B.S.. p 460.
  2. «Nepal parliament elects new PM»։ AFP via Google News։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-31-ին 
  3. «В Непале премьер-министром избрали коммуниста»։ NEWSru։ 23 мая 2009 года։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է 2009-05-23 
  4. «Новый премьер Непала принял присягу»։ Новая газета (Россия)։ 25 мая 2009 года։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-26-ին։ Վերցված է 2009-05-25