Մագդալենա Սիբելլա Սաքսոնացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մագդալենա Սիբելլա Սաքսոնացի
 
Մասնագիտություն՝ ազնվական
Ծննդյան օր դեկտեմբերի 23, 1617(1617-12-23)[1][2]
Ծննդավայր Դրեզդեն, Սրբազան Հռոմեական կայսրություն[3]
Վախճանի օր հունվարի 6, 1668(1668-01-06)[1][2] (50 տարեկան)
Վախճանի վայր Altenburg, Սրբազան Հռոմեական կայսրություն[3]
Թաղված Schloss Altenburg
Դինաստիա Фլբերտինի մասնաճյուղ
Քաղաքացիություն Նորվեգիա,  Դանիա և Գերմանիա
Հայր Johann Georg I, Elector of Saxony?
Մայր Duchess Magdalene Sibylle of Prussia?
Ամուսին Christian, Prince-Elect of Denmark?
Զավակներ Johanna Magdalena of Saxe-Altenburg?, Frederick William III, Duke of Saxe-Altenburg? և Christian von Sachsen-Altenburg?[1]

Մագդալենա Սիբելլա Սաքսոնացի (գերմ.՝ Magdalena Sibylla von Sachsen, դեկտեմբերի 23, 1617(1617-12-23)[1][2], Դրեզդեն, Սրբազան Հռոմեական կայսրություն[3] - հունվարի 6, 1668(1668-01-06)[1][2], Altenburg, Սրբազան Հռոմեական կայսրություն[3]), Սաքսոնիայի արքայադուստր, ամուսնության ժամանակ Դանիայի և Նորվեգիայի կրոնպրինցեսուհի, ինչպես նաև Սաքսոն-Ալտենբուրգիայի դքսուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագդալենա Սիբելլա Սաքսոնացին ծնվել է Դրեզդենում, և Հովհաննես Գևորգ I-ի երրորդ ողջ մնացած դուստրն է և վեցերորդ ողջ մնացած երեխան։ Նրա մայրն է Մագդալենա Սիբելլա Պրուսսացին։ Նրա հինգ ավագ եղբայրենը և քույրերն էին՝ Սոֆիա Էլիանոր Սաքսոնացին, Մարիա Ելիզավետա Սաքսոնացին, Հովհաննես Գևորգ II-րդը, Օգոստոսը և Քրիստիանը, և միակ փոքր եղբայրն էր Մորիցը։

1634 թվականին Կոպենահագենում սաքսոնյան արքայադուստրը ամուսնացավ Դանիայի արքայազն Քրիստիան Դանիացու և Նորվեգացու հետ։

Զույգը ապրում էր Ֆալստերի վրա գտնվող Նայքյոփինգ ամրոցում։ Նա իրեն դրսևորում էր որպես խոհեմ արքայադուստր։ Նա նվիրատվություններ էր կատարում եկեղեցուն և հոգևորականներին, և գովաբանություն է ստացել դրա համար։ Նա նաև գրեց աղոթագիրք։ Նրա ամուսինը մահացել է Սաքսոնիա ուղևորություն կատարելու ճանապարհին և ամուսնության ընթացքում նրանք երեխաներ չունեցան։ Ի վերջո, նրա ամուսնու եղբայր Ֆրեդերիկ III-րդը գահ բարձրացավ։

Երբ նա դարձավ այրի, 1647 թվականին նրան հանձնվեց Լոլլանդը և Ֆալստերինը, որպես նրա ֆեոդ։ Նա տեղափոխվեց Դանիայի իր հարավային տիրույթներ։ 1651 թվականին նա նշանվեց Սաքսոն-Ալտենբուրգի դուքս Ֆրիդրիխ Վիլհելմ II-ի հետ, և 1652 թվականի հոկտեմբերի 11-ին նա ամուսնացավ վերջինիս հետ Դրեզդենում։ Հաջորդ տարի, 1653 թվականին նա կորցրեց Դանիայում իր տիրույթները։ Երկրորդ ամուսնությունում նա ունեցվա երեք երեխա՝

1662 թվականին նա այցելեց Դանիա արքայադուստր Աննա Սոֆիա Դանիացու նշանդրեքին մասնակցելու համար, Յոհանն Գևորգ III-ի հետ։ Նա մահացավ 1668 թվականի հունվարի 6-ին և թաղված է Ալտենբուրգում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Dansk Biografisk Lexikon (դան.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #119450658 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mara R. Wade: Triumphus Nuptialis Danicus. German Court Culture and Denmark. The Great Wedding of 1634. Wiesbaden: Harrassowitz 1996. (Wolfenbütteler Arbeiten zur Barockforschung 27). ISBN 3-447-03899-3
  • Helen Watanabe O’Kelly: Das Damenringrennen — eine sächsische Erfindung? In: Sachsen und die Wettiner. Chancen und Realitäten (Sondernummer der Dresdner Hefte). Dresden 1990.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]