Մա Լուն
Մա Լուն | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | սեղանի թենիսիստ |
Երկիր՝ | Չինաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հոկտեմբերի 20, 1988 (36 տարեկան) |
Ծննդավայր՝ | Անշան, Լյաոնին, Չինաստան |
Հասակ՝ | 175 սանտիմետր |
Մա Լուն (չինարեն՝ 马龙, հոկտեմբերի 20, 1988, Անշան, Լյաոնին, Չինաստան), սեղանի թենիսի չինացի խաղացող, եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի բազմակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր և Ասիայի չեմպիոն։ 2010 թվականի հունվարից` աշխարհի առաջին ռակետը։ Խաղում է աջ ձեռքով, օգտագործում է եվրոպական բռնելաձև[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մա Լունը ծնվել է 1988 թվականին, Անշանում, Լյաոնին նահանգում։ Սեղանի թենիս սկսել է խաղալ 5 տարեկանից, 13 տարեկանից սկսել է պարապել մարզիչի հսկողությամբ, արդյունքում` սովորելու համար տեղափոխվել է Պեկին։
Պրոֆեսիոնալ կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականին դարձել է Չինաստանի ազգային հավաքականի անդամ։ 2007 թվականի փետրվարին ընդգրկվել է խաղացողների «ITTF» վարկանիշի աշխարհի առաջին տասնյակի մեջ։ 2010 թվականի հունվարին առաջին անգամ զբաղեցրել է առաջին տեղը համաշխարհային վարկանիշում[2]։ 2009, 2011 և 2013 թվականների աշխարհի առաջնություններում Մա Լունը հասել է տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակչի։ 2011 թվականի աշխարհի առաջնությանը Սյու Սինի հետ զուգախաղում նվաճել է ոսկե մեդալ։
Լոնդոնում 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ սեղանի թենիսի մրցույթին յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել երեք մարզիկ, բայց ոչ ավելին` քան երկու առանձին մարզիկների։ Մա Լունը դարձել է այդ սահմանափաումների «տուժածներից» մեկը։ Տղամարդկանց մենախաղի համար մարզիկներին ընտրելու ժամանակ Մա Լունը նվաճել է 5-րդ տեղը՝ «ITTF» համաշխարհային վարկանիշում[3]։ Չնայած նրան, որ «ՕԽ-2012» տղամարդկանց մենախաղի մրցախաղի ընտրության ժամանակ մարզիկը զբաղեցրել է 2-րդ տեղը «ITTF» վարկանիշում[3], նրան թույլ չեն տվել մասնակցել տղամարդկանց մենախաղի մրցախաղին (Չինաստանը ներկայացրել են Չժան Ցզիկեն և Բան Հոն)։ Թիմային կարգում դարձել է օլիմպիական չեմպիոն[4]։
2012 թվականի աշխարհի մենախաղի գավաթակիր է։
2013 թվականի օգոստոսին Մա Լունը մասնակցել է «ITTF World Tour»-ի 54 մրցախաղերին, 25-ում նա հասել է մրցախաղի եզրափակիչ փուլին, իսկ 16-ում դարձել է հաղթող[5]։ 2009-10 թվականներին նա սահմանել է յուրահատուկ ռեկորդ, հինգ անգամ անընդմեջ հաղթելով «ITTF World Tour»-ի մրցաշար։
ITTF World Tour Grand Finals մրցույթներում հինգ անգամ դարձել է մենախաղի (2008, 2009, 2011, 2015, 2016 թվականներին) և մեկ անգամ` զուգախաղի (2006) հաղթող[6]։
Դարձել է առաջին խաղացողը որը երեք անգամ հաղթել է Ասիայի առաջնությունը մենախաղում, ինչպես նաև` նա երեք անգամ անընդմեջ դարձել է Ասիայի չեմպիոն՝ 2009, 2012, 2013 թվականներին[7][8]։
2014 թվականի դարձել է աշխարհի չեմպիոն ՉԺՀ-ի կազմում։
2015 թվականի աշխարհի տնային առաջնությանը, որն անց էր կացվում Սուչժոու քաղաքում, մենախաղում նվաճել է ոսկե մեդալ։ Եզրափակչում նա վեց պարտիաներում պարտության է մատնել իր հայրենակցին՝ Ֆան Բոյին, որը եզրափակչի ճանապարհին հաղթել էր աշխարհի երկրորդ ռակետ Սյու Սինին և վարկանիշային աղյուսակի երրորդ համար, 2012 թվականի օլիմպիական չեմպիոն և աշխարհի կրկնակի չեմպիոն Չժան Ցզիկեին[9]։
2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերում սեղանի թենիսի մրցույթի ժամանակ Մա Լունը նվաճել է երկու ոսկե մեդալ՝ միայնակ և թիմային հաշվարկներում։
2016 թվականին հանդես է եկել չինական Շանդուն Վեիցյաո ակումբում (Shandong Weiqiao)[10]։
2017 թվականի աշխարհի առաջնությանը, որն անց է կացվել Դյուսելդորֆում, նվաճել է ոսկե մեդալ միայնակ մրցախաղում։ Եզրափակչում նա հաղթել է իր հայրենակցին՝ Ֆան Չժենդունային։
2018 թվականին Բրեմենում տեղի ունեցող «2018 ITTF World Tour» պլատինե մրցախաղը Մա Լունը սկսել է հաղթանակով։ 2018 թվականի հունիսին Մա Լունը հաղթել է «2018 ITTF World Tour» պլատինե «China Open» մրցախաղը Շենժենում[11]։
2019 թվականին վնասվածքի պատճառով բավականին երկար ընդմիջումից հետո Մա Լունը վերադարձել է «ITTF World Tour» խաղերին և հաղթահարել է Կատարում տեղի ունեցող «2019 ITTF World Tour» պլատինե մրցախաղը՝ միայնակ աստիճանում։ Այդ հաղթանակը թույլատրել է Մա Լունին կիսել առաջին հորիզոնականը բելառուս մարզիկ Վլադիմիր Սամսոնովի հետ միայնակ մրցախաղերի հաղթանակների քանակով՝ «ITTF World Tour»-ում (27 հաղթանակ)[12], իսկ 2019 թվականի հունիսին՝ «ITTF World Tour»-ի «China Open» փուլում հաղթանակից հետո Մա Լունը այդ ցուցանիշով աշխարհում առաջին տեղն է զբաղեցրել[13]։
2019 թվականի աշխարհի առաջնությանը Բուդապեշտում նվաճել է երկու ոսկե մեդալ՝ զուգախաղում, հայրենակցի հետ, և միայնակ մրցախաղում։ Եզրափակչի միայնակ մրցախաղում նա հաղթել է շվեդ Մատտիսա Ֆալկային։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ма Лун: профиль игрока» (անգլերեն). Официальный сайт ITTF. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Ма Лун: мировой рейтинг ITTF». Официальный сайт ITTF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 23-ին.
- ↑ 3,0 3,1 «ITTF - World Ranking». ranking.ittf.com. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
- ↑ Ма Лун – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
- ↑ Ian Marshall (2013 թ․ օգոստոսի 18). «Ma Long Wins Again in China and Completes Hat-Trick of Suzhou Titles» (անգլերեն). Официальный сайт ITTF. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Ма Лун: статистика» (անգլերեն). Официальный сайт ITTF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 23-ին.
- ↑ Чемпионаты Азии по настольному теннису на википедии(անգլ.)
- ↑ «Ma Long Once Again Champion of Asia, Three in a Row» (անգլերեն). The official site of ATTU. 2013 թ․ հուլիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «Ма Лун стал чемпионом мира в мужском одиночном разряде». sport-express.ru. 2015 թ․ մայիսի 3. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Китайская суперлига: пятнадцатый раунд». www.ttsport.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Ma Long best in the world, view endorsed in Shenzhen» (անգլերեն). International Table Tennis Federation. 2018 թ․ հունիսի 3. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
- ↑ «All hail Ma Long, the Comeback King of Qatar!» (անգլերեն). International Table Tennis Federation. 2019 թ․ մարտի 31. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Record-breaker! Ma Long wins 28th career ITTF World Tour title» (անգլերեն). International Table Tennis Federation. 2019 թ․ հունիսի 2. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մա Լունի պրոֆիլը ITTF-ի պաշտոնական կայքում (անգլ.)
- Մա Լունի` համաշխարհային վարկանիշի փոփոխման աճը ITTF պաշտոնական կայքում (անգլ.)
- Մա Լուն – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մա Լուն» հոդվածին։ |
|