ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհուրդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհուրդ
Տեսակprincipal organ of the United Nations?
ՀապավումECOSOC[1] և CÉSNU[1]
Հիմնադրված1945[1]
Գլխադասային գրասենյակՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]
Վերադաս կազմակերպությունՄիավորված ազգերի կազմակերպություն
Կայքecosoc.un.org/en(անգլ.), ecosoc.un.org/zh(չին.), ecosoc.un.org/fr(ֆր.), ecosoc.un.org/es(իսպ.), ecosoc.un.org/ru(ռուս.) և ecosoc.un.org/ar(արաբ.)

ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհուրդ (ԷԿՕՍՕՍ), ՄԱԿ-ի գլխավոր մարմիններից մեկը, որը համակարգում է համագործակցությունը ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական ոլորտներում և նրա մասնագիտացված հաստատություններում։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպությունը գտնվում է Նյու Յորքում։ Հիմնադրվել է 1945 թվականի հունիսի 26-ին։

ՄԱԿ-ի կանոնադրությամբ ԷԿՕՍՕՍ-ը հիմնադրվել է որպես գլխավոր մարմին, որը պատասխանատու է ՄԱԿ-ի 15 մասնագիտացված հաստատությունների, 9 գործառնական հանձնաժողովների և 5 տարածաշրջանային հանձնաժողովների գործունեության համակարգման համար տնտեսական և սոցիալական ոլորտում[2]։ Խորհուրդը նաև կենտրոնական համաժողով է՝ քննարկելու միջազգային տնտեսական և սոցիալական խնդիրները և առաջարկություններ մշակելու անդամ պետությունների և ՄԱԿ-ի համակարգի քաղաքականության վերաբերյալ՝ ստանալով զեկույցներ ՄԱԿ-ի 11 հիմնադրամներից և ՄԱԿ-ի ծրագրերից։

Տնտեսական և սոցիալական խորհրդի գործառույթներն են[2]

  • Խթանել տնտեսական և սոցիալական առաջընթացը, այդ թվում, բարձրացնել կենսամակարդակը
  • Տնտեսական և սոցիալական ոլորտներում և առողջապահության ոլորտում միջազգային խնդիրների լուծման ուղիների մշակում
  • Աջակցություն մշակութային և կրթական ոլորտում միջազգային համագործակցություն
  • Պայմաններ ստեղծել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների համընդհանուր հարգանքի համար

Խորհուրդը լիազորված է մարդասիրական բնույթի արտակարգ իրավիճակների հատուկ նիստեր հրավիրել անհրաժեշտության դեպքում և կարգով։

Խորհուրդը լիազորված է մարդասիրական բնույթի արտակարգ իրավիճակների հատուկ նիստեր հրավիրել անհրաժեշտության դեպքում և կարգով։ ԷԿՕՍՕՍ- ն իրականացնում կամ կազմակերպում է հետազոտություններ իր գործունեության ոլորտն ընդգրկող հարցերի վերաբերյալ և զեկույցներ հրապարակում։ Նա նաև աջակցություն է ցուցաբերում տնտեսական և սոցիալական խնդիրների վերաբերյալ միջազգային համաժողովների նախապատրաստման և կազմակերպման գործում, նպաստում այդ կոնֆերանսների որոշումների իրականացմանը։ Իր լիազորությունների իրականացման համար խորհրդի տնօրինմանը հատկացվել է ՄԱԿ-ի ողջ համակարգի մարդկային և ֆինանսական ռեսուրսների ավելի քան 70 %-ը[2]։

ԷԿՕՍՕՍԻ նախագահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր տարեկան նստաշրջանի սկզբում ընտրվում է տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահությունը։ Նախագահության հիմնական գործառույթներն են՝ օրակարգի նախապատրաստումը, աշխատանքի ծրագիրը կազմելը և նստաշրջանի կազմակերպումը՝ ՄԱԿ-ի քարտուղարության աջակցությամբ[3]։

ԷԿՕՍՕՍ-ի կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհուրդը բաղկացած է 54 պետությունների ներկայացուցիչներից, որոնք ընտրվում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից երեք տարի ժամկետով։ Վերընտրվելու սահմանափակումներ չկան. եկող անդամը կարող է վերընտրվել անմիջապես։ ԷԿՕՍՕՍԻ յուրաքանչյուր անդամ ունի 1 (մեկ) ձայն։ Որոշումներն ընդունվում են ներկա և քվեարկությանը մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1971 թվականի դեկտեմբերի 20-ի № 2847 բանաձևը (A/RES/2847(XXVI) սահմանել է ԷԿՕՍՕՍ-ում տեղերի բաշխման կարգը[4]։

Տարածաշրջանային խումբ Տեղերի քանակ
Ասիա 11
Աֆրիկա 14
Արևելյան Եվրոպա 6
Արևմտյան Եվրոպա և այլ պետություններ 13
Լատինական Ամերիկա և Կարիբյան ավազան 10

Հինգ տարածաշրջանային հանձնաժողովներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպական տնտեսական հանձնաժողով
  • Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողով
  • Արևմտյան Ասիայի տնտեսական և սոցիալական հանձնաժողով
  • Աֆրիկայի տնտեսական հանձնաժողովը
  • Տնտեսական հանձնաժողով Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի համար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհուրդ — 1945.
  2. 2,0 2,1 2,2 Сайт Экономического и социального Совета ООН на русском языке
  3. до 1 января 1966 года — 18 государств, с 1966 по 1973 год — 27.
  4. https://www.un.org/ecosoc/ru/content/subsidiary-bodies-ecosoc