Ղզղալա (այլ կիրառումներ)
Արտաքին տեսք
Ղզղալա,
- Աղջկաբերդ, Աղվանաբերդ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում, շրջկենտրոնից 12 կմ հյուսիս, Նահատակ լեռան ստորոտում։ Բնակչությունը զբաղվում է խաղողագործությամբ, հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ։ Ղզղալայում գործում է խաղողի նախնական վերամշակման գործարան։ Ունի միջնակարգ դպրոց, արվեստի տուն, կինո, 2 գրադարան, բուժկայան, հնագիտական թանգարան։ Ղզղալայի տարածքում գտնվում են եկեղեցիներ, գյուղատեղիներ, խաչքարեր (7-րդ, 9-րդ, 13-րդ, 17-րդ դարեր)։ Գյուղի Հինգշենատեղ հնավայրից գտնվել են բրուտագործի արհեստանոց, կավե խողովակների շարք, բրոնզից և պղնձից ձուլած բազմաթիվ իրեր, որոնք նման են Դվինում հայտնաբերված համանման իրերին։ 1972 թվականին Ղզղալաում հայտնաբերվել է թրծված կավե պատերով ձուլարան։
- Ղզղալա (1978 թվականից՝ Գետավան), գյուղ Հայաստանի Լոռու մարզի Տաշիրի շրջանում, շրջկենտրոնից 10 կմ հարավարեելք։
Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի բացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 39)։ |