Ղզղալա (այլ կիրառումներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ղզղալա,

  • Աղջկաբերդ, Աղվանաբերդ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում, շրջկենտրոնից 12 կմ հյուսիս, Նահատակ լեռան ստորոտում։ Բնակչությունը զբաղվում է խաղողագործությամբ, հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ։ Ղզղալայում գործում է խաղողի նախնական վերամշակման գործարան։ Ունի միջնակարգ դպրոց, արվեստի տուն, կինո, 2 գրադարան, բուժկայան, հնագիտական թանգարան։ Ղզղալայի տարածքում գտնվում են եկեղեցիներ, գյուղատեղիներ, խաչքարեր (7-րդ, 9-րդ, 13-րդ, 17-րդ դարեր)։ Գյուղի Հինգշենատեղ հնավայրից գտնվել են բրուտագործի արհեստանոց, կավե խողովակների շարք, բրոնզից և պղնձից ձուլած բազմաթիվ իրեր, որոնք նման են Դվինում հայտնաբերված համանման իրերին։ 1972 թվականին Ղզղալաում հայտնաբերվել է թրծված կավե պատերով ձուլարան։
  • Ղզղալա (1978 թվականից՝ Գետավան), գյուղ Հայաստանի Լոռու մարզի Տաշիրի շրջանում, շրջկենտրոնից 10 կմ հարավարեելք։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 39