Ձկնագետ (գետ, Գեղարքունիքի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ձկնագետ (այլ կիրառումներ)
Ձկնագետ
Բնութագիր
Երկարություն22 կմ[1]
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՈւղեո
Գետաբերանի տեղակայումՍևանա լիճ
Կոորդինատներ
Տեղակայում
Երկիր Հայաստան
ԵրկրամասԳեղարքունիքի մարզ և Տավուշի մարզ

Ձկնագետ, Բալըխ, Բալըխլի, Բալըխչայ, Բալըղ, Բալիկ, Ճապոտիկ, Չիրուխլու, Չուրուխլու, Պալըղ, գետ Հայաստանի Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։ Սկիզբ է առնում Փամբակի լեռների Ուղեո լեռան արևելյան լանջերից և Ծովագյուղից 1 կմ հարավ թափվում Սևանա լիճ նրա հյուսիս-արևմտյան անկյունում։ Երկարությունը 22 կմ է։ Այս գետակում իրենց ձկնկիթն են գտնում Սևանա լճի իշխան ձկները։ Մասամբ այդ պատճառը, որ այդ գետակն ստացել է Ձկնագետ անունը։ Ունի խառը սնում, հորդանում է գարնանը, սելավատար է։ Ամռանը և ձմռանը ջրերը խիստ նվազում են[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան (հայ.)Երևան: 2007. — էջ 76. — 136 p.
  2. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 76 — 150 էջ։
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 478 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 707