Ձեգամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձեգամ
Բնութագիր
Երկարություն90 կմ
Ավազանի մակերես942 կմ²
Ջրի ծախս6,3 մ³/վ
Գետաբերանի տեղակայումԿուր գետ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԲաբաչայ
Երկիր Ադրբեջան

Ձեգամ (ադրբ.՝ Zəyəmçay), Զացամյայ, Զազեմսու, Զակամ, Զեզամ, Զեկամ, Զեղամ, Զյագամ, Լոբնաս, Լոփնաս, Լուբանաս, Լուբնաս, Լուփնաս, Ձազամ, Զեղամ, Կուր գետի աջակողմյան վտակը։ Սկիզբ է առնում Գանձակի լեռնահամակարգի կենտրոնական հատվածից, Սևանա լճի հյուսիս-արևելյան կողմում գտնվող Կարաարխաջ լեռնագագաթի փեշերից։ Գրեթե միշտ հոսում է հյուսիս-արևելյան ուղղությամբ։ Վերին հոսանքի շրջանում արագահոս է և փրփրալից, իսկ ստորին հոսանքը դանդաղահոս է։ Ամռանը նրա ջրերը օգտագործվում են ոռոգման համար և հաճախ մայր գետին չեն հասնում։ Մ. Բարխուդարյանը նույնացնում Է Լոփնաս[1] կամ Լուբնաս գետի հետ, նրա ափին դնելով Խաղխաղ քաղաքը։ Լ. Մելիքսեթ-Բեկի կարծիքով Ձեգամ նախկին Բերգուջ (Սագիմ) գետն է («Վրաց աղբյուրները...») էջ 63, ծան 4)[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին է. 71
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 475 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 694