Ձայնավորների ծառ
տեսակ | քանդակ |
---|---|
քանդակագործ | Ջուզեպպե Պենոնե |
տարի | 1999 |
բարձրություն | 6 մետր |
լայնություն | 6 մետր |
ստեղծման երկիր | Իտալիա |
ժանր | հանրային արվեստ |
նյութ | բրոնզ, alderwood?, holm oak?, կաղամախի, ash wood? և yew wood? |
գտնվելու վայր | Տյուիլրի |
հավաքածու | sculptures from the gardens of the Louvre Museum? և Fonds national d'art contemporain? |
քաղաք | Փարիզի 1-ին շրջան |
պատկերված են
| |
Ձայնավորների ծառ (ֆր.՝ Arbre des voyelles), բրոնզե քանդակ, որն ստեղծվել է իտալացի քանդակագործ Ջուզեպպե Պենոնեի կողմից և գտնվում է Փարիզի Տյուիլրի այգում։ Քանդակն ստեղծվել է 1965 թվականին։
Ջուզեպպե Պենոնեն հարում է «արտե պովերի» գեղարվեստական հոսանքին։ Իր ստեղծագործություններում նա հակադրում է բնականն ու արհեստականը, ինչպես նաև ցույց է տալիս կենդանի բնության մեջ տեղի ունեցող գործընթացները՝ ծնունդ, աճ, մետամորֆոզներ, անկում և մահ։
Պենոնեի ստեղծագործության մեջ հատուկ տեղ են զբաղեցրել ծառերը։ 1999 թվականին նա Ֆրանսիայի մշակույթի նախարարության պատվերով ստեղծել է քանդակ, որը պատկերում է ընկած, արմատախիլ եղած ծառ[1]։ Որպես մոդել Պենոնեն օգտագործել է երեսունմետրանոց կաղնին, որն այնուհետև ձուլել է բրոնզով, այդ պատճառով քանդակը խիստ իրատեսական է թվում։ Այն գտնվում է Տյուիլրի այգու հարավային մասում, շրջապատված է տարբեր բույսերի, և դրանով շնորհիվ մարդկային ստեղծագործությունը ներգրավված է շրջակա միջավայր աստիճանական էվոլյուցիայում։
Ծառի արմատներն իրենց ուրվագծերը հիշեցնում են A-E-I-O-U-ի ձայնավորները։ Ֆրանսիացիների մեծամասնության մոտ դա ասոցացվում է Արթյուր Ռեմբոյիյի «Ձայնավորներ» հայտնի սոնետի հետ, սակայն Պենոնեն պնդում է, որ իր համար ոգեշնչման աղբյուր է ծառայել դրուիդների վարկածային այբուբենը, որը, որոշ մասնագետների կարծիքով, կարող էր ներառել ծառերի անվանումները[2]։ Մասնավորապես, այս այբուբենը մանրամասնորեն նկարագրում է Ռոբերտ Գրեյվսն իր «Սպիտակ աստվածուհի» գրքում[3]։
Բացի հինգ արմատներից, ծառն ունի նաև հինգ երկար ճյուղեր։ Այն վայրերում, որտեղ ճյուղերը հպվում են գետնին, տնկվել է հինգ ծառ, որոնք կաղնու տարբեր տեսակներ են[4]։ «Մեռած ծառը» խորհրդանշական կերպով կյանք է տալիս «կենդանի» ծառերին, ինչպես սովորաբար տեղի է ունենում բնության մեջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «La sculpture contemporaine au jardin des Tuileries. Inauguration par Catherine Tasca et Michel Duffour» (ֆրանսերեն). Ministère de la Culture et de la Communication. 2000. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ Sabourdin
- ↑ Elizabeth Legros Chapuis Dans la forêt des livres: Essai. — BoD - Books on Demand, 2016. — P. 113—114. — ISBN 978-2-322-02242-7
- ↑ «L'Arbre des voyelles (Giuseppe Penone)» (ֆրանսերեն). Public Art Museum. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Daniel Soutif. Guiseppe Penone, Arbre des voyelles. — Paris: Musée du Louvre, 2010. — 64 p. — ISBN 978-2-84056-308-2
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Philippe Sabourdin. «L'arbre des Voyelles de Penone» (ֆրանսերեն). L'Académie de Paris. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- «Фотографии скульптуры» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.