Հրետանային բլուր
Հրետանային բլուր | |
---|---|
«Ռոստովի ճակատամարտի հերոսներին» հուշարձանը | |
Տեսակ | պատերազմի հուշահամալիր |
Երկիր | Ռուսաստան |
Քաղաք | Մեծ Սալա |
Բնակավայր | Մեծ Սալա |
Շինության ձև | հուշահամալիր |
Ներկա վիճակ | կանգուն |
Artillery mound Վիքիպահեստում |
Հրետանային բլուր (ռուս.՝ Артиллерийский курган), հուշահամալիր Ռուսաստանի Ռոստովի մարզի Մյասնիկովի շրջանի Մեծ Սալա գյուղից 2 կմ հեռավորության վրա, Դոնի Ռոստով քաղաքի մոտակայքում գտնվող նույնանուն բլրի վրա, որտեղ 1941 թվականի նոյեմբերին սխրանք են գործել Խորհրդային Միության հերոսներ Սերգեյ Անդրեյի (Մամբրեի) Օհանյանի և Սերգեյ Վասիլևիչ Վավիլովի հրամանատարությամբ գործած հրետանավորները[1]։ Համալիրը երկաթբետոնե պատվանդան է, որի վրա տեղադրված է 76 մմ տրամաչափի հակատանկային թնդանոթ։ Պատվանդանի դիմաց տեղադրված են չորս մույթեր, որոնց վրա թվարկված են Դոնի Ռոստովի համար մարտերին մասնակցած զորամիավորումներն ու ստորաբաժանումները։ Հուշարձանը բացվել է 1972 թվականի մայիսի 8-ին։ Հուշարձանի հեղինակը և ճարտարապետը Էդվարդ Քալայջյանն է[1]։ 1975 թվականի մայիսի 8-ին հուշահամալիրն ընդլայնվել է. հուշարձանին ավելացրել է Լեոնիդ Բրեժնևի ողջույնի նամակի խոսքերով քարե խորանարդ, իսկ ամբողջ համալիրը սկսել է կոչվել «Ռոստովի ճակատամարտի հերոսներին»։
Սխրագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1941 թվականի աշնանը գերմանական զորքերը գրոհում էին Հյուսիսային Կովկասը։ Տանկային հարձակումը սկսվել էր նոյեմբերի 17-ին, Դոնի տափաստաններում սկսվել էին արյունոտ պաշտպանական մարտերը։ 56-րդ բանակի հրետանային ստորաբաժանումները և միավորները հատուկ դեր են խաղացել թշնամու հարձակումները հետ մղելու գործում։ Նոյեմբերի 17-19-ին աչքի է ընկել լեյտենանտ Սերգեյ Անդրեյի Օհանյանի մարտկոցը։ Դիրքավորվելով Բերբեր-Օբա բարձունքում, որն այժմ վերանվանվել է Հրետանային բլուր, Մեծ Սալա գյուղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, երեք օրվա ընթացքում հրետանավորները հետ են մղել թշնամու տանկերի հարձակումները` փոխելով դիրքը, հրանոթները հարմարեցնելով ուղիղ նշանառությամբ կրակելու համար, օգտագործելով նռնակներ ու հրկիզող խառնուրդով շշեր[1]։ Ընդհանուր առմամբ ոչնչացվել է ավելի քան 20 գերմանական մեքենա։ Մարտկոցի հրամանատար Սերգեյ Օհանյանը և կոմիսար Սերգեյ Վավիլովը հետմահու արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման։ Հերոսները և նրանց մարտական ընկերները թաղված են Մեծ Սալա գյուղի եղբայրական գերեզմանում[1]։
Նամակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանի վրա փորագրված նամակը.
1941 թվականի աշնանը Ռոստովի համար մղված մարտերը պատմական էին. այստեղ մեր Կարմիր բանակը պաշտպանությունից անցել էր հարձակման։ Ձեր կողմից կանգնեցված հուշարձանը խորհրդային ժողովրդի նոր սերունդներին կհիշեցնի նրանց հայրերի ու պապերի, մեր երկրի բոլոր եղբայրական ժողովուրդների դեսպանների անձնուրաց հերոսության մասին, որոնք Լենինի կուսակցության կոչով կանգնեցին մեր հայրենիքը կրծքով պաշտպանելու թշնամուց։ Երբեք ժողովրդի հիշողությունից չի ջնջվի նրանց սխրանքը, որի նշանակությունը հսկայական էր մեր երկրի և ողջ մարդկության համար։ |