Jump to content

Հրդեհ Բաքվում (2018)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրդեհ Բաքվի նարկոլոգիական կենտրոնում
Բաքուը գտնվում է Ադրբեջանում
Բաքու
Բաքու
Բաքու (Ադրբեջան)
Ժամանակ2018 թվականի մարտի 2
ՎայրՀաթայի շրջան, Բաքու, Ադրբեջան
ՊատճառԷլեկտրական համակարգի անսարքություն
Հետևանքհրդեհ
Վնասվածքներ4 հոսպիտալացված[1]
Մահ(եր)26[2]

Հրդեհ Բաքվի հանրապետական նարկոլոգիական կենտրոնում (ադրբ.՝ Respublika Narkoloji Mərkəzində yanğın), հրդեհ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, որը տեղի է ունեցել 2018 թվականի մարտի 2-ին հանրապետական նարկոլոգիական կենտրոնի բաժանմունքներից մեկում։ Հրդեհի հետևանքով մահացել է ավելի քան 26 մարդ[2], ևս 4-ը՝ հոսպիտալացվել են[1]։

Հրշեջները դեպքի վայրում

Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է, որ հրդեհը բռնկվել է տեղի ժամանակով առավոտյան ժամը 06:10-ին[3]: Հրդեհը բռնկվել է նարկոլոգիական բաժանմունքի առաջին հարկում գտնվող փայտե հատուկ հիվանդասենյակում՝ էլեկտրական համակարգի անսարքության պատճառով։ Կառույցի պատուհանները փակված են եղել պողպատե ճաղերով, որոնք կարող էին բացվել միայն դրսից։ Պատճառը թմրամոլների հնարավոր փախուստը կանխելն էր[4]։ Շենքում չի եղել հրդեհի մարման ավտոմատ համակարգ[4]։ Կառույցի փայտե շրջանակները դարձել են հրդեհի տարածման հիմնական պատճառը։ Հրշեջները նշել են, որ, ավելի քան երեք ժամ, չեն կարողացել մարել հրդեհը՝ ուժեղ քամիների պատճառով[5]։ Այդուհանդերձ, հրշեջները կարողացել են հրդեից փրկել մի քանի տասնյակ մարդու։

Համաձայն Ադրբեջանի առողջապահության նախարարության տվյալների, մոտ 200 պացիենտներ և աշխատակազմի անդամներ տարհանվել են հիվանդանոցի շենքից և գտնվում են ապահով վայրում։ Սկզբնական շրջանում, 34 մարդ գտնվել է հրդեհվող շենքում[6]։ Քսանհինգ մարդ հայտնաբերվել է ողջ ողջ արված՝ հրշեջների կողմից նարկոլոգիական կենտրոնի հրդեհի մարումից հետո[7]։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել է դեպքի վայր:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել է դեպքի վայր։ Կատարվել է հետաքննություն[6][8]։ Տեղի քաղաքացիական ակտիվիստները դեպքի համար մեղադրում են Ադրբեջանի կոռումպացված իշխանություններին, որոնք բավարար ուշադրություն չեն դարձնում երկրի ենթակառուցվածքների զարգացմանը։ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ հարուցվել է քրեական գործ՝ նարկոլոգիական կենտրոնում մինչ այդ տեղի ունեցած հնարավոր բռնությունները ուսումնասիրելու համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «25 dead in Azerbaijan drug rehab center fire». AFP. 2018 թ․ մարտի 2. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.
  2. 2,0 2,1 Baynes, Chris. «Azerbaijan fire: Blaze kills 26 people at drug abuse treatment centre in Baku». The Independent. Վերցված է 2018 թ․ մարտի 5-ին.
  3. «24 dead in Azerbaijan drug rehab center fire». Times of Israel. 2018 թ․ մարտի 2. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.
  4. 4,0 4,1 «Трагедия в Баку: можно ли было избежать смертей». mir24.tv. 2018 թ․ մարտի 3.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. «24 killed at drug rehab center fire». BBC. 2018 թ․ մարտի 2. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.
  6. 6,0 6,1 Sultanova, Aida (2018 թ․ մարտի 2). «Azerbaijan: 25 die in morning fire at drug rehab center». Associate Press.
  7. «Həlak olanların sayı 25-ə çatdı». Qafqazinfo.az. 2018 թ․ մարտի 2. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.
  8. «İlham Əliyev yanğın baş verən Respublika Narkoloji Mərkəzinə gələrək vəziyyətlə tanış olub». President.az. 2018 թ․ մարտի 2. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.