Jump to content

Հուլե (կոմունա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուլե
նորվ.՝ Hole
Դրոշ Զինանշան


Հուլե կոմունայի զինանշան
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԿարգավիճակԿոմունա
Մտնում է Բուսկերուդ ֆյուլքե
ՎարչկենտրոնՎիկ գյուղ
Փեր Բերգեր
Հիմնական լեզուԲուկմոլ
Բնակչություն (2007)
5622 (187 տեղ)
Խտություն39
Տարածք197.64  (329 տեղ)
Հիմնադրված էհունվարի 1, 1977[1] թ.
Սահմանակցում էՌինգերիկե, Բերում, Լիեր և Մուդում
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդ0612
hole.kommune.no
Հուլե կոմունան Բուսկերուդ ֆյուլքեի քարտեզին
Բուսկերուդ ֆյուլքեն Նորվեգիայի քարտեզին

Հուլե (նորվ.՝ Hole), կոմունա Նորվեգիայի Բուսկերուդ ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Վիկ քաղաքն է։ Պաշտոնական լեզուն բուկմոլն է։ Զբաղեցնում է 197.64 կմ² տարածք։ Որպես Նորվեգիայի ֆյուլքե՝ ստեղծվել է 1838 թվականի հունվարի 1-ին[2]։

Հուլեի զինանշանը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուլե կոմունայի զինանշանը հաստատվել է 1985 թվականի majisi 24-ին և իրենից ներկայացնում է կարմիր գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա ուղղահայաց կերպով վերից վար պատկերված են չորս ոսկեգույն թագեր։ Կոմունայի զինանշանի վրայի 4 թագերը խորհրդանշում են այն, որ 9-ից 11-րդ դարերում Հուլեում են ապրել Նորվեգիայի չորս թագավորներ[2]։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուլե կոմունայում են գտնվում բազմաթիվ եկեղեցիներ, որոնցից առավե հայտնիներն են Բոնսնեսի, Հոլեի, Քարի եկեղեցիները, որոնցից վերջինս գտնվում է ավերակ վիճակում։ Քարե եկեղեցին կառուցվել է 1100 թվականին, իսկ 1500-ական թվականներից այն դադարել է գործել որպես եկեղեցի։ Բոնսնեսի եկեղեցին կառուցվել է 12-րդ դարում և հետագա դարերում բազմաթիվ անգամ վերանորոգվել է։ Հոլեի եկեղեցին կառուցվել է 13-րդ դարում նորվեգական ավանդական ոճով։ Ներկայումս բոլոր երեք եկեղեցիները հանդիսանում են զբոսաշրջային տեսարժան վայրեր։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Հուլե կոմունայում բնակվում է 5622 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում կրկնակի աճել է[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Juvkam D. Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingenStatistics Norway, 1999. — P. 24. — ISBN 82-537-4684-9 — ISSN 0806-2056
  2. 2,0 2,1 2,2 Jukvam, Dag (1999). "Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen".(նորվ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուլե (կոմունա)» հոդվածին։