Jump to content

Հուզական այրում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուզական այրման համախտանիշ
Տեսակհամախտանիշ
Բժշկական մասնագիտությունհոգեբանություն
ՀՄԴ-10Z73.0
Բուժումհոգեթերապիա և gratitude journal?
 Occupational burnout Վիքիպահեստում

Հուզական այրման համախտանիշ (անգլ.՝ burnout), հոգեբանական համախտանիշ, սթրեսի տեսակ։ Դրսևորվում է էներգիայի սպառմամբ կամ հուզական հյուծվածությամբ, աշխատանքի հետ կապված նեգատիվիզմի կամ ցինիզմի զգացումով։ Նվազեցնում է մասնագիտական արդյունավետությունը։ Կարող է փոփոխություններ առաջացնել նաև այլ մարդկանց հետ փոխհարաբերություններում (ընդհուպ մինչև իմացական խորը աղճատումների առաջացում)։

Հասկացությունը հոգեբանության մեջ ներմուծվել է Հերբերտ Ֆրեյդենբերգերի կողմից, 1974 թվականին։

Դասակարգում՝ ըստ ՀՄԴ 10-ի

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կարգ։ Բնակչության առողջության և առողջապահության կառույցներ դիմելու վրա ներգործող գործոններ
  • Բլոկ։ Առողջապահության կառույցներին դիմելը՝ կապված այլ հանգամանքների հետ
  • Կոդ։ Z73.0
  • Անվանում։ Գերհոգնածություն

Կլինիկական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրսևորվում է աճող անտարբերություն սեփական պարտականությունների և աշխատավայրում կատարվող իրադարձությունների նկատմամբ, նեգատիվիզմ ինչպես այցելուների, այնպես էլ աշխատակիցների հանդեպ, սեփական մասնագիտական չկայացվածության զգացում, չբավարարվածություն աշխատանքով, անձի երկատման դրսևորումներ, և որպես վերջնական արդյունք՝ կյանքի որակի կտրուկ վատթարացում։ Հետագայում կարող են զարգանալ նաև նևրոտիկ խանգարումներ և հոգեսոմատիկ հիվանդություններ։

Զարգացման գործոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս վիճակի առաջացմանը նպաստում են միատեսակ և լարված օրակարգով աշխատանքը, հուզական լարվածությունը դժվար անձնակազմի հետ աշխատելիս։ Դրան նպաստում է նաև աշխատանքի դիմաց բավարար վարձատրության (ոչ միայն նյութական, այլև հոգեբանական) բացակայությունը, ինչն անձին ստիպում է մտածել, որ իր աշխատանքն արժեք չունի։

Ֆրեյդենբերգերի պնդմամբ այդպիսի վիճակը բնորոշ է այն մարդկանց, ովքեր հակված են ապրումակցման, աշխատանքի նկատմամբ իդեալիստական վերաբերմունքի, դրա հետ մեկտեղ անկայուն են, երազկոտ, ունեն կպչուն մտքեր։ Միաժամանակ հուզական այրման համախտանիշը կարող է հանդես գալ նաև որպես տրավմատիկ իրադարձությանը տրվող հոգեբանական պաշտպանական մեխանիզմ։

Ավելի հաճախ հանդիպում է մարդկանց միջավայրում աշխատող մասնագետների, մասնավորապես, բժիշկների[1], հոգեբանների, մանկավարժների[2], սոցիալական ծառայությունների աշխատակիցների, օպերատորների, մենեջերների, ղեկավարների և այլն մասնագետների մոտ։

Տվյալ վիճակի ուսումնասիրությունը կատարվել է ամերիկացի հոգեբաններ Քրիստինա Մասլաչի և Սյուզան Ջեկսոնի կողմից[3], ովքեր այն բնութագրել են որպես հուզական հյուծվածություն։

Հուզական այրման համախտանիշի ախտորոշումն իրականացվում է Մասլաչի առաջարկած Maslach Burnout Inventory (MBI) մեթոդիկայով։ Ռուսական հոգեթերապևտիկ պրակտիկայում օգտագործվում են Վիկտոր Բոյկոյի և Եվգենի Իլյինի հարցարանները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Галина Сергеевна Абрамова, Юлия Анатольевна Юдчиц Психология в медицине. — Кафедра - М, 1998. — 272 с. — 10 000 экз. — ISBN 5-8059-0027-0
  2. А. А. Реан, Я. П. Коломинский Социальная педагогическая психология. — СПб: Прайм-Еврознак, 2008. — 576 с. — (Большая университетская библиотека). — 2000 экз. — ISBN 978-5-93878-723-0
  3. Christina Maslach, Susan E. Jackson The measurement of experienced burnout(անգլ.) // Journal of Occupational Behaviour. — 1981. — Т. 2. — С. 99−113. — ISSN 0894-3796. Архивировано из первоисточника 19 փետրվարի 2015.
  • Enzmann, D., Berief, P., Engelkamp, C. et al. Burnout and coping will burnout. Development and evaluation of a burnout workshop. Berlin: Technische Univercitat Berlin, Institut fur Psychologie., 1992.
  • Maslach, C. Burnout: A social psychological analysis. In The Burnout syndrome ed.J.W.Jones, pp. 30−53, Park Ridge, IL: London House, 1982.
  • Schaufell, W.B., Enzmann, D. And Girault, N. Measurement of burnout: A review. In Professional Burnout: Recent Development in Theory and Reserch ed. W.B.Schaufell, C.Maslach and T.Marek, pp. 199−215, Washington, DC: Taylor&Francis

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուզական այրում» հոդվածին։