Հուդզոնի նեղուց (անգլ.՝ Hudson Strait), Հյուսիսային Ամերիկայի հյուսիսարևելյան ափին, Լաբրադոր թերակղզու և Բաֆինի երկրի միջև։ Հուդզոնի ծոցը միացնում է Ատլանտյան օվկիանոսին։ Երկարությունը մոտ 800 կմ է, լայնությունը՝ 115-240 կմ, միջին խորությունը՝ 200-600 մ։ Տարվա մեջ մոտ 8 ամիս խցանվում է դրեյֆող սառույցներով։ Հուդզոնի նեղուց առաջին անգամ այցելել է Սեբաստիան Կաբոտը, 1517 թվականին։