Jump to content

Հովսեփ Հովհաննիսյան (տպագրիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովսեփ Հովհաննիսյան
ԾննդավայրԱստրախան, Ռուսական կայսրություն
Մահացել է1862
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունտպագրիչ և թարգմանիչ

Հովսեփ Հովհաննիսյան (Իոսիֆ Իոաննեսով, Յաժդերխանցի, , Աստրախան, Ռուսական կայսրություն - 1862, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), հայ տպագրիչ, թարգմանիչ, եկեղեցական գործիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1811 թվականին Սանկտ Պետերբուրգում հիմնադրել է հայկական տպարան (2-րդը՝ Ռուսաստանում, գործել է մինչև 1827 թվականը)։ Տպագրել է 12 անուն գիրք՝ Նոր կտակարան (1814, 1817), Աստվածաշունչ (1817) և այլն։

Հովհաննիսյանը ռուսերեն է թարգմանել Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» երկը (1809, ձոնել է Ալեքսանդր I կայսրին), Գևորգ (Եգոր) Մելքիսեդեկյան-Խուբովի «1778–1809 թթ. Հայաստանի արժանահիշատակ անցքերի նկարագրությունը» (1811, հայերեն բնագիրը կորել է), Մարգար Խոճենցի (Գեղամյան) «Բարառնական դիմառնություն բարոյական» (1812) աշխատությունները, թարգմանել և հայերեն-ռուսերեն տեքստերով հրատարակել է Գրիգոր Նարեկացու «Մաղթանք գիշերային» (1810) տաղը, ռուսերենից գրաբար է թարգմանել Մոսկվայի մետրոպոլիտ Պլատոնի «Քարոզք նորին կայսերականի մեծութեան...» (1811, Սանկտ Պետերբուրգ, Հովհաննիսյանի տպարան), «Բան առ Հայկազնեայ քրիստոնեայս, ընկերակցութենէ ռուսաց Աստուածաշունչ ժողովոյն, որ ի Ռուսաստան» (1816, նույն տպարանում) երկերը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հախվերդյան Ռ., Իոսիֆ Իովաննեսովի տպարանը Պետերբուրգում, «Հայություն», 1993, № 15:
  • Հովհաննիսյան Պ., Մովսես Խորենացի։ Մատենագիտություն, Ե., 2013:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։