Jump to content

Հովնանյան դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովնանյան դպրոց
Տեսակդպրոց
Նախկին անվանումներՄարիամյան-Հովնանյան դպրոց, Հայ օրիորդաց Անանյան դպրոց
Հիմնադրված է1877
Լուծարված է1920
Աշակերտներ246
ԵրկիրՎրաստան
ՏեղագրությունԹբիլիսի

Հովնանյան դպրոց կամ Մարիամյան-Հովնանյան օրիորդաց դպրոց, հիմնվել է 1877 թվականին, Թիֆլիսում, բարերար Անանյանի (Հովնանյանի) նախաձեռնությամբ և միջոցներով։ Նախապես կոչվել է Հայ օրիորդաց Անանյան դպրոց։ Ընդունվել են բացառապես չքավոր ընտանիքների աղջիկներ և որբեր։ Ենթարկվել է հայ հոգևոր իշխանությանը, ղեկավարել է հոգաբարձական խորհուրդը։ Դասավանդվել են կրոն, հայ եկեղեցու պատմություն, հայկական, ռուսական և Ռուսաստանի պատմություն ու աշխարհագրություն (դասավանդվել են ռուսերեն1884 թվականին եղել է հինգդասյան միջնակարգ դպրոց։ 1885 թվականին փակվել է, վերաբացվել 1886 թվականին՝ որպես երկդասյան տարրական դպրոց։ 1887 թվականից Անանյանի խնդրանքով դպրոցը կոչել են Մարիամյան-Հովնանյան դպրոց (կնոջ և իր անունով)։ 1888 թվականին ունեցել է 246 աշակերտ։ 1896 թվականին կրկին փակվել է, վերաբացվել 1900 թվականին, 1908-1909 ուսումնական տարվանից՝ միջնակարգ։ Գործել է մինչև 1920 թվականը։ Տեսուչներ են եղել Տիգրան Ռաշմաճյանը, Ս. Մալխասյանը, Հովհաննես Տեր-Միրաքյանը։ Դասավանդել են Մանուկ Աբեղյանը, Մակար Եկմալյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Ի. Հարությունյանը, Խ. Կանայանը, Ե. Սարգսյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 577