Հոկտեմբերյան հեղափոխության անվան զբոսայգի (Դոնի Ռոստով)
Տեսակ | պուրակ |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Վարչատարածք | Դոնի Ռոստով |
Հիմնվել է | 1926 |
Մակերես | 17 հեկտար |
Հոկտեմբերյան հեղափոխության անվան զբոսայգի (ռուս.՝ Парк имени Октябрьской революции), Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի զբոսայգերից մեկը։ Գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Թատերական հրապարակի հարևանությամբ, հանգստի ամենասիրված վայրերից մեկն է։
Պատմություն և նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է որպես պուրակային գոտի 1926 թվականին՝ Դոնի Ռոստով և Նոր Նախիջևան քաղաքների միջև։ Հետագա զարգացում ստացել է 1928 թվականին, երբ Նոր Նախիջևանը միացել է Ռոստովին։
Ռոստովցիների հանգստի սիրված վայր է դարձել 1970-ական թվականներին։ Զբոսայգում հիանալի պայմաններ են ստեղծվել սպորտով զբաղվելու համար, կահավորված են ատրակցիոններ, մանկական խաղահրապարակներ, սրճարաններ և հուշանվերների կրպակներ։ Պուրակային գոտում առատ բուսականության մեջ կան ճեմուղիներ։ Այգում առկա են մասնագիտացված մարզահրապարակներ՝ մինի ֆուտբոլի դաշտը, «Լեդոգրադ» սահադաշտը, փեյնթբոլի հրապարակը և ճոպանային ճամբարի մրցուղին։ Զբոսայգու տարածքը մոտ 17 հեկտար է[1]։
Զբոսայգում տեղադրված են քանդակագործական հորինվածքներ, որոնցից առանձնանում են «Հաշտության նստարանը» և Պետրոսի ու Ֆևրոնյայի հուշարձանը, կան նաև 56-րդ բանակի հուշանշանը և Փառքի ծառուղին։ Հոկտեմբերյան հեղափոխության զբոսայգու ուշագրավ վայրերից է արհեստական լիճը, որտեղ կարելի է տեսնել ջրլող թռչունների, ինչպես նաև ֆլամինգոների և սիրամարգերի ազատավանդակները։
Ներկայիս տեսքը զբոսայգին ստացել է 2000-ական թվականների սկզբին, երբ տեղի են ունեցել նրա ընդլայնման և բարեկարգման լայնածավալ աշխատանքները։ 2002 թվականին այգու տարածքում բացվել է «Շում-Գամ Լենդ» ատրակցիոնների ավանը, որը համալրված է ժամանակակից սարքավորումներով։ 2016 թվականին այգում բացել է Ռուսաստանում մեծությամբ երրորդ դիտանիվը՝ 65 մետր բարձրությամբ «Մեկ երկինքը», որն ունի ամռանը օդորակման և ձմռանը ջեռուցման համակարգերով 30 խցիկ։ Պտույտի միջին տևողությունն այս ատրակցիոնում մոտ 12 րոպե է։
Տոնական օրերին այստեղ տեղի են ունենում տարբեր տոնակատարություններ, մշակութային միջոցառումներ և զանգվածային ժողովրդական զբոսանքներ։ Ամեն տարի զբոսայգին այցելում է 1,5 մլն մարդ։ Զբոսայգու մոտ, Թատերական հրապարակում, կանգնած է «Ատլանտներ» շատրվանը, որի հեղինակը Եվգենի Վուչետիչը[2]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
56-րդ բանակի հուշանշանը
-
Պետրոսի ու Ֆևրոնյայի հուշարձանը
-
Ջրլող թռչուններով լճակը
-
Ֆլամինգոների ազատավանդակը
-
Սիրամարգերի ազատավանդակը
-
«Հաշտության նստարանը»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Парк им. Октябрьской Революции». agrocomgroup.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Фонтан «Атланты» - Wikimapia». wikimapia.org. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.