Հոկտեմբերյան հեղափոխության անվան զբոսայգի (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox plant.png
Հոկտեմբերյան հեղափոխության անվան զբոսայգի
October Park of Culture and Leisure (Rostov-on-Don) 01.jpg
Տեսակ պուրակ
Երկիր Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1937).svg Ռուսաստան
Վարչատարածք Դոնի Ռոստով
Հիմնվել է 1926
Մակերես 17 հեկտար
Կոորդինատներ: 47°13′48.000000099989″ հս․ լ. 39°44′42.000000099991″ ավ. ե. / 47.23000000002777199° հս․. լ. 39.74500000002777256° ավ. ե. / 47.23000000002777199; 39.74500000002777256
Հոկտեմբերյան հեղափոխության անվան զբոսայգի (Դոնի Ռոստով)ը գտնվում է Ռուսաստանում
Հոկտեմբերյան հեղափոխության անվան զբոսայգի (Դոնի Ռոստով)

Հոկտեմբերյան հեղափոխության անվան զբոսայգի (ռուս.՝ Парк имени Октябрьской революции), Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի զբոսայգերից մեկը։ Գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Թատերական հրապարակի հարևանությամբ, հանգստի ամենասիրված վայրերից մեկն է։

Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է որպես պուրակային գոտի 1926 թվականին՝ Դոնի Ռոստով և Նոր Նախիջևան քաղաքների միջև։ Հետագա զարգացում ստացել է 1928 թվականին, երբ Նոր Նախիջևանը միացել է Ռոստովին։

Ռոստովցիների հանգստի սիրված վայր է դարձել 1970-ական թվականներին։ Զբոսայգում հիանալի պայմաններ են ստեղծվել սպորտով զբաղվելու համար, կահավորված են ատրակցիոններ, մանկական խաղահրապարակներ, սրճարաններ և հուշանվերների կրպակներ։ Պուրակային գոտում առատ բուսականության մեջ կան ճեմուղիներ։ Այգում առկա են մասնագիտացված մարզահրապարակներ՝ մինի ֆուտբոլի դաշտը, «Լեդոգրադ» սահադաշտը, փեյնթբոլի հրապարակը և ճոպանային ճամբարի մրցուղին։ Զբոսայգու տարածքը մոտ 17 հեկտար է[1]։

Զբոսայգում տեղադրված են քանդակագործական հորինվածքներ, որոնցից առանձնանում են «Հաշտության նստարանը» և Պետրոսի ու Ֆևրոնյայի հուշարձանը, կան նաև 56-րդ բանակի հուշանշանը և Փառքի ծառուղին։ Հոկտեմբերյան հեղափոխության զբոսայգու ուշագրավ վայրերից է արհեստական լիճը, որտեղ կարելի է տեսնել ջրլող թռչունների, ինչպես նաև ֆլամինգոների և սիրամարգերի ազատավանդակները։

Ներկայիս տեսքը զբոսայգին ստացել է 2000-ական թվականների սկզբին, երբ տեղի են ունեցել նրա ընդլայնման և բարեկարգման լայնածավալ աշխատանքները։ 2002 թվականին այգու տարածքում բացվել է «Շում-Գամ Լենդ» ատրակցիոնների ավանը, որը համալրված է ժամանակակից սարքավորումներով։ 2016 թվականին այգում բացել է Ռուսաստանում մեծությամբ երրորդ դիտանիվը՝ 65 մետր բարձրությամբ «Մեկ երկինքը», որն ունի ամռանը օդորակման և ձմռանը ջեռուցման համակարգերով 30 խցիկ։ Պտույտի միջին տևողությունն այս ատրակցիոնում մոտ 12 րոպե է։

Տոնական օրերին այստեղ տեղի են ունենում տարբեր տոնակատարություններ, մշակութային միջոցառումներ և զանգվածային ժողովրդական զբոսանքներ։ Ամեն տարի զբոսայգին այցելում է 1,5 մլն մարդ։ Զբոսայգու մոտ, Թատերական հրապարակում, կանգնած է «Ատլանտներ» շատրվանը, որի հեղինակը Եվգենի Վուչետիչը[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Парк им. Октябрьской Революции»։ agrocomgroup.ru։ Վերցված է 2017-02-26 
  2. «Фонтан «Атланты» - Wikimapia»։ wikimapia.org։ Վերցված է 2017-02-26 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]