Հոգիների գիրքը (ալբոմ)
Հոգիների գիրքը | |
---|---|
Iron Maiden խմբի ստուդիո ալբոմ | |
Թողարկված | 4 սեպտեմբեր, 2015 |
Ձայնագրված | սեպտեմբեր - դեկտեմբեր, 2014 |
Ժանր | ծանր մետալ |
Տևողություն | 92:11 |
Լեզու | անգլերեն |
Լեյբլ | Parlophone |
Պրոդյուսեր | Քեվին Շիրլի, Ստիվ Հարիս |
«Հոգիների գիրքը» անգլիական Iron Maiden ծանր մետալ խմբի 16-րդ ալբումն է։ Այն թողարկվել է 2015 թվականի սեպտեմբերի 4-ին։ Այն խմբի առաջին կրկնակի ալբումն է և այդ պատճառով ամենաերկար տևողությունն ունի՝ 92 րոպե։
«Հոգիների գիրքը» ձայնագրվել է Փարիզում, 2014 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր։ Նույն տեղում նրանք 2000 թվականին ձայնագրել էին «Brave New World» ալբումը։
«Հոգիների գիրքը» ունեցել է քննադատական և կոմերցիոն մեծ հաջողություն։
Ետնաշերտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խմբի 16-րդ ալբոմը ձայնագրելու մտադրությունը առաջացել է իրենց վոկալիստ Բրյուս Դիքինսոնի մոտ 2013 թ. սեպտեմբերին։ Նա ակնկալում էր այն թողարկել 2015 թ.[1]: Ալբոմը ձայնագրվել է 2014 թ. դեկտեմբերին Փարիզում «Guillaume Tell Studios»-ում՝ պրոդյուսեր Քեվին Շիրլիի կողմից[2]։ Նույն տեղում 2000 թվականին ձայնագրվել էր նաև իրենց «Brave New World»-ը։
Ալբոմի ձևավորումը ստեղծվել է Մարկ Ուիլքինսոնի կողմից, ում «Iron Maiden»-ի համար ստեղծված նախկին աշխատանքերն էին «Live at Donington», «Best of the ՛B՛ Sides», «The Wicker Man» և «Out of the Silent Planet» երգերի նկարազարդումները[3]։
Խմբի բասիստ Սթիվ Հարիսը պատմում է, որ ետնաշերտը, որտեղ պատկերված է իրենց հիմնական կերպարը՝ Էդդին, հիմնված է մայաների քաղաքակրթության վրա, ովքեր «հավատում էին, որ հոգիները ապրում են նաև մահից հետո»[4]։
«Հոգիների գիրքը» ալբոմի միջազգային շրջագայությունը սկսեց 2016 թվականի փետրվարից։ Խումբը համերգներ ունեցավ Հյուսիսային Ամերիկայի, Հարավային Ամերիկայի, Ասիայի, Ավստրալիայի, Աֆրիկայի, Եվրոպայի սահմաններում՝ 35 երկրներում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Tez, Mehmet (2013 թ․ հուլիսի 26). «Bir Bruce Dickinson röportajı: "Iron Maiden'ın farklı dİn ve kültürlerden İnsanları bİrleştİren yanını sevİyorum"». Hafif Müzik (Turkish). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 27-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Ferguson, Neil (2015 թ․ հուլիսի 28). «Iron Maiden's Janick Gers Talks New Album, Tour Plans». Glide Magazine. Վերցված է 2015 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Mark Wilkinson: Iron Maiden art». the-masque.com. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 9-ին.
- ↑ Garney, George (2015 թ․ հուլիսի 4). «The Beast Within». Kerrang! (1575): 16–21.