Հոգիների գիրքը (ալբոմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոգիների գիրքը
Iron Maiden խմբի ստուդիո ալբոմ
Թողարկված4 սեպտեմբեր, 2015
Ձայնագրվածսեպտեմբեր - դեկտեմբեր, 2014
Ժանրծանր մետալ
Տևողություն92:11
Լեզուանգլերեն
ԼեյբլParlophone
ՊրոդյուսերՔեվին Շիրլի, Ստիվ Հարիս

«Հոգիների գիրքը» անգլիական Iron Maiden ծանր մետալ խմբի 16-րդ ալբումն է։ Այն թողարկվել է 2015 թվականի սեպտեմբերի 4-ին։ Այն խմբի առաջին կրկնակի ալբումն է և այդ պատճառով ամենաերկար տևողությունն ունի՝ 92 րոպե։

«Հոգիների գիրքը» ձայնագրվել է Փարիզում, 2014 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր։ Նույն տեղում նրանք 2000 թվականին ձայնագրել էին «Brave New World» ալբումը։

«Հոգիների գիրքը» ունեցել է քննադատական և կոմերցիոն մեծ հաջողություն։

Ետնաշերտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի 16-րդ ալբոմը ձայնագրելու մտադրությունը առաջացել է իրենց վոկալիստ Բրյուս Դիքինսոնի մոտ 2013 թ. սեպտեմբերին։ Նա ակնկալում էր այն թողարկել 2015 թ.[1]: Ալբոմը ձայնագրվել է 2014 թ. դեկտեմբերին Փարիզում «Guillaume Tell Studios»-ում՝ պրոդյուսեր Քեվին Շիրլիի կողմից[2]։ Նույն տեղում 2000 թվականին ձայնագրվել էր նաև իրենց «Brave New World»-ը։

Ալբոմի ձևավորումը ստեղծվել է Մարկ Ուիլքինսոնի կողմից, ում «Iron Maiden»-ի համար ստեղծված նախկին աշխատանքերն էին «Live at Donington», «Best of the ՛B՛ Sides», «The Wicker Man» և «Out of the Silent Planet» երգերի նկարազարդումները[3]։

Խմբի բասիստ Սթիվ Հարիսը պատմում է, որ ետնաշերտը, որտեղ պատկերված է իրենց հիմնական կերպարը՝ Էդդին, հիմնված է մայաների քաղաքակրթության վրա, ովքեր «հավատում էին, որ հոգիները ապրում են նաև մահից հետո»[4]։

«Հոգիների գիրքը» ալբոմի միջազգային շրջագայությունը սկսեց 2016 թվականի փետրվարից։ Խումբը համերգներ ունեցավ Հյուսիսային Ամերիկայի, Հարավային Ամերիկայի, Ասիայի, Ավստրալիայի, Աֆրիկայի, Եվրոպայի սահմաններում՝ 35 երկրներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tez, Mehmet (2013 թ․ հուլիսի 26). «Bir Bruce Dickinson röportajı: "Iron Maiden'ın farklı dİn ve kültürlerden İnsanları bİrleştİren yanını sevİyorum"». Hafif Müzik (Turkish). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Ferguson, Neil (2015 թ․ հուլիսի 28). «Iron Maiden's Janick Gers Talks New Album, Tour Plans». Glide Magazine. Վերցված է 2015 թ․ հուլիսի 29-ին.
  3. «Mark Wilkinson: Iron Maiden art». the-masque.com. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 9-ին.
  4. Garney, George (2015 թ․ հուլիսի 4). «The Beast Within». Kerrang! (1575): 16–21.