Հնդկական գայլ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հնդկական գայլ | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||
|
||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||
Canis lupus pallipes | ||||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||||
|
Հնդկական գայլ (լատին․՝ Canis lupus pallipes)՝ գորշ գայլի տարատեսակ է, որը ապրում է Ասիայի հարավային և հարավարևմտյան հատվածում։ Այս գայլի առաջացումը տարաձայնություններ է առաջացրել, քանի որ որոշ գիտնականներ հավատում են, որ այս գայլը գորշ գայլի տարատեսակ է և առաջացել է հենց այս տեսակից և տարիների ընթացքում հաստատվել Ասիայի հարավային տարածքում, իսկ որոշ գիտնականներ կարծում են, որ այս գայլը առանձին տեսակ է և իր փոքր չափսերի և մարդամոտության շնորհիվ կարող է լինել ընտանի շան նախնին։ Գիտնականների այս խումբը հնդկական գայլին տվել է նոր անվանում՝ Canis lupus indica, իսկ վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ այս վերջին վարկածը ավելի է իրականությանը մոտ։
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Չափսերը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնդկական գայլը ավելի փոքր է եվրասիական գայլից։ Նա ունի 91 սմ մարմնի երկարություն և 61 սմ մարմնի բարձրություն հաշված գետնից, իսկ պոչը 41-46 սմ է։
Մորթին[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնդկական գայլի մորթին ավելի կարճ է մյուս տեսակների մորթուց։ Դա կապված է այս գայլի ապրելու աշխարհագրական դիրքից։ Այս գայլը ներքին մազածածկ կամ չունի, կամ ունի, բայց շատ բարակ շերտով։ Մորթին լինում է կարմրավուն-մոխրագույն կամ կարմրավուն-սպիտակավուն։ Մեջքի հատվածում մորթին բավական մուգ է և դա ավելի շատ ընդգծված է, քան մյուս տեսակների մոտ։ Ոտքերին հարող հատվածի մազածածկը ավելի բաց է։ Ինչպես արաբական գայլերի մորթին, հնդկական գայլերի մորթին նույնպես ավելի կարճ է ամռան ամիսներին, սակայն մեջքի հատվածում մազերը մնում են երկար։ Դա նրանց պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Ձմռանը մորթին երկարում է, սակայն չի հասնում հյուսիսում ապրող իրենց ցեղակիցների մորթու երկարությանը։
Ապրելավայրը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնդկական գայլերը ապրում են Հիմալայան Լեռների հարավային հատվածում՝ Հնդկաստանում, Պակիստանում ինչպես նաև այս երկրներում՝ Աֆղանստան, Իրաք, Իրան, Արաբական Էմիրաթներ, Սաուդյան Արաբիա, Օման, Եմեն, Սիրիա, Թուրքիա, Իսրայել և Եգիպտոս։
Ապրելակերպը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնդկական գայլերը չեն ապրում մեծ ոհմակենրով, ինչպես այլ հյուսիսային գայլեր։ Նրանք ավելի մարդամոտ են և սովոր են ապրել մարդկանց շրջապատում։ Ապրում են մոտ 6-8 անդամ ունեցող ոհմակներով։ Բազմանում են հոկտեմբեր-դեկտեմբեր ընկած ժամանակաշրջանում։ Ձագերը ծնվում են անպաշտպան՝ խուլ, կույր։ Կրծքավանդակը սպիտակ է և այդ սպիտակությունը ժամանակի ընթացքում վերանում է։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկական գայլ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկական գայլ» հոդվածին։ |
|