Հնդկական գայլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հնդկական գայլ
Հնդկական գայլ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ [[Քորդավորներ]]
Ենթատիպ [[Ողնաշարավորներ]]
Դաս [[Կաթնասուններ]]
Կարգ [[Գիշատիչներ]]
Ընտանիք [[Շնազգիներ]]
Ցեղ [[Գայլեր]]
Տեսակ [[Գայլ]]
Ենթատեսակ '''Հնդկական գայլ'''
Լատիներեն անվանում
Canis lupus pallipes
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Հնդկական գայլը (լատ.՝ Canis lupus pallipes) գորշ գայլի տարատեսակ է, որը ապրում է Ասիայի հարավային և հարավ-արևմտյան հատվածում։ Այս գայլի առաջացումը տարաձայնություններ է առաջացրել, քանի որ որոշ գիտնականներ հավատում են, որ այս գայլը գորշ գայլի տարատեսակ է և առաջացել է հենց այս տեսակից և տարիների ընթացքում հաստատվել Ասիայի հարավային տարածքում, իսկ որոշ գիտնականներ կարծում են, որ այս գայլը առանձին տեսակ է և իր փոքր չափսերի և մարդամոտության շնորհիվ կարող է լինել ընտանի շան նախնին։ Գիտնականների այս խումբը հնդկական գայլին տվել է նոր անվանում՝ Canis lupus indica, իսկ վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ այս վերջին վարկածը ավելի է իրականությանը մոտ։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չափսերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկական գայլ Իսլամաբադում

Հնդկական գայլը ավելի փոքր է եվրասիական գայլից։ Նա ունի 91 սմ մարմնի երկարություն և 61 սմ մարմնի բարձրություն հաշված գետնից, իսկ պոչը 41-46 սմ է։

Մորթին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկական գայլ

Հնդկական գայլի մորթին ավելի կարճ է մյուս տեսակների մորթուց։ Դա կապված է այս գայլի ապրելու աշխարհագրական դիրքից։ Այս գայլը ներքին մազածածկ կամ չունի, կամ ունի, բայց շատ բարակ շերտով։ Մորթին լինում է կարմրավուն-մոխրագույն կամ կարմրավուն-սպիտակավուն։ Մեջքի հատվածում մորթին բավական մուգ է և դա ավելի շատ ընդգծված է, քան մյուս տեսակների մոտ։ Ոտքերին հարող հատվածի մազածածկը ավելի բաց է։ Ինչպես արաբական գայլերի մորթին, հնդկական գայլերի մորթին նույնպես ավելի կարճ է ամռան ամիսներին, սակայն մեջքի հատվածում մազերը մնում են երկար։ Դա նրանց պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Ձմռանը մորթին երկարում է, սակայն չի հասնում հյուսիսում ապրող իրենց ցեղակիցների մորթու երկարությանը։

Ապրելավայրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկական գայլերը ապրում են Հիմալայան Լեռների հարավային հատվածում՝ Հնդկաստանում, Պակիստանում ինչպես նաև այս երկրներում՝ Աֆղանստան, Իրաք, Իրան, Արաբական Էմիրաթներ, Սաուդյան Արաբիա, Օման, Եմեն, Սիրիա, Թուրքիա, Իսրայել և Եգիպտոս։

Ապրելակերպը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկական գայլերը չեն ապրում մեծ ոհմակենրով, ինչպես այլ հյուսիսային գայլեր։ Նրանք ավելի մարդամոտ են և սովոր են ապրել մարդկանց շրջապատում։ Ապրում են մոտ 6-8 անդամ ունեցող ոհմակներով։ Բազմանում են հոկտեմբեր-դեկտեմբեր ընկած ժամանակաշրջանում։ Ձագերը ծնվում են անպաշտպան՝ խուլ, կույր։ Կրծքավանդակը սպիտակ է և այդ սպիտակությունը ժամանակի ընթացքում վերանում է։