Հմայակ Տեր-Դավթյան
Հմայակ Տեր-Դավթյան | |
---|---|
Ծնվել է | 1901 |
Ծննդավայր | Վերին Խոտանան, Հայաստան |
Մահացել է | 1937 |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Հմայակ Թադեոսի Տեր-Դավթյան (1901, գյուղ Վերին Խոտանան (Ղափանի շրջան) - 1937), կարմիր բանակի բրիգադային կոմիսար (1936)։ Կոմունիստական կուսակցության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Երևանի ռազմաքաղաքական դպրոցը (1923), Լենինգրադի Ն․ Գ․ Տոլմաչովի անվան ռազմաքաղաքական ակադեմիան (1928)։
Ընդհատակյա հեղափոխական գործունեության համար նետվել է դաշնակցական բանտ։ Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո եղել է հայրենի գյուղի հեղկոմի նախագահ։ 1920 թվականին նշանակվել է Ղափանի Արտակարգ հանձնաժողովի նախագահ, պայքարել ներքին հակաբոլշևիկյան ուժերի դեմ։ Որոշ ժամանակ կուսակցության Ղափանի շրջանային կոմիտեում աշխատելուց հետո ուղարկվել է (1922 թվականին) սովորելու, այնուհետև կուսակցական աշխատանք կատարել Հայկական հրաձգային դիվիզիայում (1928 թվականից՝ 2-րդ գնդի կոմիսար, ապա՝ դիվիզիայի քաղբաժնի պետ), նպաստել զորամիավորման մարտական և քաղաքացիակն պատրաստության ամրապնդմանը։ 1933-1937 թվականներին եղել է Անդրկովկասյան ռազմական հետևակային դպրոցի կոմիսարը և դպրոցին կից ռազմաքաղաքացիական դասընթացի պետը։
Խորհրդային իշխանությունների կողմից մեղադրվել է տրոցկիստական հակահեղափոխական գործունեություն կատարելու մեջ և գնդակահարվել է 1937 թվականին[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 666)։ |