Հիպերլուփ
Հիպերլուփ | |
---|---|
Hyperloop Վիքիպահեստում |
Հիպերլուփ (անգլ.՝ Hyperloop, թարգ.՝ «Հիպերհանգույց»), մարդատար և/կամ բեռնատար ուղևորությունների համար նախատեսված վակուումային գնացքի նախագիծ։ Առաջին անգամ ներկայացվել է Tesla և SpaceX ընկերությունների թիմերի կողմից՝ որպես բաց սկզբնական կոդով նախագիծ[1]։ Զգալիորեն հիմնվելով Ռոբերտ Գոդդարդի վակուումային գնացքի նախագծին, հիպերլուփը ունի հերմետիկ խողովակ կամ խողովակների համակարգ, որոնց միջով կատարվում է փոխադրությունը՝ առանց օդի կամ շփման ուժի դիմադրության, տեղափոխելով մարդկանց կամ օբյեկտները օպտիմալ արագությամբ կամ արագացմամբ։
2012[2] թվականին առաջին անգամ ներկայացված Իլոն Մասկի կոնցեպցիայի տարբերակը ներառում է ցածր ճնշման խողովակներ, որոնց մեջ հերմետիկ կապսուլաները շարժվում են գծային ինդուկցիայի շարժիչների (linear induction motor) և օդային կոմպրեսորի (air compressor) կողմից շարժվող օդային առանցքակալի (air bearing) վրա[3]։
2013 թվականի օգոստոսին առաջին անգամ ներկայացվել է Հիպերլուփ Ալֆայի (անգլ.՝ Hyperloop Alpha) կոնցեպտերը, առաջարկելով և քննարկման ներկայացնելով Լոս Անջելեսից Սան Ֆրանցիսկոյի ծոցի տարածաշրջան ձգվող երթուղին, մոտավորապես կրկնելով Interstate 5 խճուղու ճանապարհը։ Առաջարկվող նախագծի մեջ է տեղակայված հիպերլուփի այնպիսի համակարգ, որը տեղափոխելու է ուղևորներին 560 կիլոմետրանոց (350 մղոն) երթուղով միջինը 970 կմ/ժամ (600 մղոն/ժամ) արագությամբ և 1200 կմ/ժամ (760 մղոն/ժամ) առավելագույն արագությամբ։ Ճանապարհի տևողությունը կազմելու է 35 րոպե, ինչը ավելի արագ է, քան ընթացիկ գնացքների կամ օդանավերի ճանապարհի ժամանակը։ Ներկայացված LA-SF երթուղու Ծախսերի նախահաշիվը ընդգրկվել է սպիտակ թղթի մեջ՝ Կաղապար:USD միայն ուղևորների համար տարբերակի, և Կաղապար:USD՝ ավելի լայն տարբերակի համար, որը տեղափոխելու է ուղևորների և մեքենաներ[1], չնայած ուղևորափոխադրումների որոշ մասնագետներ կասկածում են, որ համակարգը կարող է կառուցվել ներկայացված բյուջեի հիման վրա։ Որոշ վերլուծաբաններ պնդում են, որ Հիպերլուփի շինարարության, զարգացման և կառավարման գինը գերազանցելու է մի քանի միլիարդ ԱՄՆ դոլար[4][5][6]։
Հիպերլուփի կոնցեպտը աներկմիտ բացվել (open-source hardwar) է Էլոն Մասկի և SpaceX-ի կողմից, իսկ այլոց առաջարկվել է օգտագործել և զարգացնել գաղափարը։
Այդ նպատակով հիմնվել է մի քանի ընկերություն և միջառարկայական ուսանողական խումբ՝ տեխնոլոգիայի վրա աշխատելու համար[7]։ Կապսուլայի դիզայնի մրցույթի անցկացման համար SpaceX-ը կառուցել է մոտավորապես 1,6 կմ (1 մղոն) երկարությամբ երթուղու թեստային հատվածի ընկերության կենտրոնական գրասենյակի մոտ՝ Հոթորն, Կալիֆոռնիա[8]։
Որոշ փորձագետներ թերահավատ են, ասելով, թե առաջարկված տարբերակներն անտեսում են իրական ծախսերը և տեխնոլոգիայի մշակման ռիսկերը, ավելացնելով, որ գաղափարը «լիովին ոչ պրակտիկ» է[9]։ Պնդումներ են եղել նաև այն բանի մասին, որ Հիպերլուփը կարող է ենթարկվել քայքայման՝ էլեկտրաէներգիայի անջատման կամ ահաբեկչական գրոհի դեպքում[9]։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հիպերլուփ կատեգորիայում։ |
- Tesla Motors: «Hyperloop Alpha» (PDF).
- SpaceX: «Hyperloop Alpha» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
- «Europe's first Hyperloop test track pops up at TU Delft». newatlas.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.
- The Race to Create Elon Musk’s Hyperloop Heats Up, Wall Street Journal, 2015.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Musk, Elon (2013 թ․ օգոստոսի 12). «Hyperloop Alpha» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Pando Monthly presents a fireside chat with Elon Musk». pando.com. PandoDaily. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Beyond the hype of Hyperloop: An analysis of Elon Musk's proposed transit system». Gizmag.com. 2013 թ․ օգոստոսի 22. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ Bilton, Nick (2013 թ․ օգոստոսի 15). «Could the Hyperloop Really Cost $6 Billion? Critics Say No». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ Brownstein, Joseph (2013 թ․ օգոստոսի 14). «Economists don't believe the Hyperloop». Al Jazeera America. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Melendez, Eleazar David (2013 թ․ օգոստոսի 14). «Hyperloop Would Have 'Astronomical' Pricing, Unrealistic Construction Costs, Experts Say». The Huffington Post. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Hawkins, Andrew J. (2016 թ․ հունիսի 18). «Here are the Hyperloop pods competing in Elon Musk's big race later this year». The Verge. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ Etherington, Darrell (2016 թ․ սեպտեմբերի 2). «Here's a first look at the SpaceX Hyperloop test track». TechCrunch.
- ↑ 9,0 9,1 Wolverton, Troy (2013 թ․ օգոստոսի 13). «Wolverton: Elon Musk's Hyperloop hype ignores practical problems». The Mercury News. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
Կաղապար:High-speed rail Կաղապար:Emerging technologies
|