Jump to content

Հիպերինսուլինեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիպերինսուլինեմիա
Ինսուլինը կապվում է իր ընկալչի հետ
Տեսակհիվանդության կարգ
Պատճառhyperinsulinism?
Բժշկական մասնագիտությունէնդոկրինոլոգիա
ՀՄԴ-9251.6
ՀոմանիշներHyperinsulinaemia

Հիպերինսուլինեմիան այն վիճակն է, երբ արյան մեջ շրջանառվող ինսուլինի մակարդակը գերազանցում է գլյուկոզի մակարդակին։ Շատ դեպքերում այս վիճակը շփոթում են դիաբետի կամ հիպերգլիկեմիայի հետ, հիպերինսուլինեմիայի պատճառ կարող են հանդիսանալ տարբեր նյութափոխանակային հիվանդություններ և վիճակներ[1]։ Թեև հիպերինսուլինեմիան հաճախ նկատվում է տիպ 2 շաքարային դիաբետի վաղ փուլերում, այն հիվանդության առաջացման պարտադիր նախապայման չէ, այլ հիվանդության միայն մեկ ախտանիշ (հակառակ տեսակետին ծանոթանալու համար տե՛ս[2]-ը)։ Իսկ տիպ 1 շաքարային դիաբետն առաջանում է, երբ խանգարվում է ենթաստամոքսային գեղձի բետա բջիջների ֆունկցիան։ Հիպերինսուլինեմիա կարող է առաջանալ տարբեր հիվանդությունների ժամանակ, օրինակ՝ տիպ 2 շաքարային դիաբետ, դեղ միջնորդավորված հիպերինսուլինեմիա, հիպերինսուլինեմիա նորածինների շրջանում։ Այն կարող է առաջանալ նաև բնածին հիպերինսուլինիզմի դեպքում։

Հիպերինսուլինեմիան կապված է զարկերակային գերճնշման, ճարպակալման, դիսլիպիդեմիայի, ինսուլինառեզիստենտականության և գլյուկոզի տոլերանտության խանգարման հետ[3]։ Այս վիճակներն ընդհանուր առմամբ հայտնի են, որպես մետաբոլիկ համախտանիշ[4]։ Հիպերինսուլինեմիայի և մետաբոլիկ համախտանիշի միջև այս սերտ կապը պայմանավորված է ախտածագման ընդհանուր մեխանիզմներով[3]։ Ապացուցվել է, որ ճարպակալման ժամանակ առաջացող զարկերակային գերճնշման դեպքում դեր է խաղում հիպերինսուլինեմիան՝ մեծացնելով երիկամային խողովակների կողմից նատրիումի հետներծծումը[3]։ Տիպ 2 շաքարային դիաբետի ժամանակ օրգանիզմի բջիջները դառնում են ինսուլինի ազդեցության հանդեպ ռեզիստենտ (կայուն), որը պայմանավորված է ինսուլինի հանդեպ բջիջների մակերեսին առկա ընկալիչների զգայունության նվազմամբ, որն էլ իր հերթին հանգեցնում է հիպերինսուլինեմիայի և ինսուլինի արտազատման խանգարման[5]։ Ինսուլինի հանդեպ նվազած պատասխանի պայմաններում՝ ենթաստամոքսային գեղձի բետա բջիջներն ինսուլինի ավելի մեծ քանակություն են արտազատում՝ ի պատասխան արյան մեջ գլյուկոզի մակարդակի բարձրացման, ինչն էլ հանգեցնում է հիպերինսուլինեմիայի առաջացման։ Երբ ինսուլինի կախյալ հյուսվածքներում ինսուլինի մակարդակն հասնում է իր շեմայինին, բջիջներն արյունից կլանում են գլյուկոզը, ինչի հետևանքով էլ արյան մեջ նվազում է գլյուկոզի մակարդակը։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ինսուլինառեզիստենտականության արդյունքում առաջացող ինսուլինի բարձր մակարդակն իր հերթին կարող է ավելացնել ինսուլինառեզիստենտականությունը[5]։

Գենետիկորեն ինսուլինի շրջանառվող քանակը կրճատված մկների վրա կատրված հետազոտությունները ցույց են տվել, որ հիպերինսուլինեմիան ունի պատճառահետևանքային կապ շատ ճարպոտ սնունդ օգտագործելուց առաջացած գիրության հետ։ Այս հետազոտության ընթացքում, ինսուլինի քիչ քանակ ունեցող մկները ավելի շատ էներգիա են ծախսել և ունեցել են այնպիսի ճարպային բջիջներ, որոնք վերածրագրավորվել են էներգիայի մի մասը ջերմության տեսքով արտազատելու համար[6]։

Նորածինների մոտ առաջացող հիպերինսուլինեմիան կարող է լինել մի շարք շրջակամիջավայրային և գենետիկական գործոնների հետևանք։ Մոր մոտ շաքարային դիաբետի առկայության պայմաններում, երբ մայրը նորմալ չի վերահսկում գլյուկոզի մակարդակն արյան մեջ՝ առաջացած մայրական հիպերգլիկեմիան կարող է պտղի օրգանիզմում ստեղծել հիպերգլիկեմիկ վիճակ։ Ստեղծված հիպերգլիկեմիկ միջավայրը կոմպենսացնելու համար, պտղի ենթաստամոքսային գեղձն սկսում է ենթարկվել հիպերպլազիայի։ Ենթաստամոքսային գեղձի բետա բջիջների արագ բաժանումն հանգեցնում է ինսուլինի արտազատման ավելացման։ Ծնվելուց հետո նորածնի օրգանիզմում մոր կողմից ստեղծված հիպերգլիկեմիկ վիճակն այլևս չկա, ինչի արդյունքում նորածնի արյան մեջ գլյուկոզի մակարդակն արագ ընկնում է, իսկ ինսուլինի գերարտադրությամբ պայմանավորված հիպերինսուլինեմիան նորածնի օրգանիզմում հանգեցնում է հիպոգլիկեմիայի։ Որպես բուժում նորածնին ըստ անհրաժեշտության տալիս են գլյուկոզի բարձր կոնցենտրացիաներ՝ պահպանելով արյան մեջ գլյուկոզի նորմալ մակարդակը[7]։

Նշաններ և ախտանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ որովայնը հիպերինսուլինեմիայի հիմնական ցուցիչն է, այդ իսկ պատճառով պետք է չափել իրանի և կոնքի հարաբերակցությունը։ Լավագույն տարբերակում արյան մեջ պետք է որոշել ինսուլինի մակարդակը։ Կարևոր է նաև նշել, որ շատերի մոտ նույնիսկ երկար տարիներ նորմալ գլյուկոզի պարունակություն պայմաններում ինսուլինի մակարդակը կարող է բարձր լինել, դրա համար էլ ավելի լավ է առանց ինսուլինի մակարդակը որոշելու՝ չհիմնվել միայն արյան մեջ գլյուկոզի մակարդակի վրա։

Որոշ պացիենտներ հիպոգլիկեմիայի պայմաններում կարող են ունենալ հետևյալ ախտանիշները[8]՝

  • Ժամանակավոր մկանային թուլություն
  • Գիտակցության մթագնում
  • Հոգնածություն
  • Տագնապ
  • Ժամանակավոր ուշադրության կենտրոնացման դժվարացում
  • Տեսողության խնդիրներ, ինչպիսիք են՝ երկտեսությունը կամ տեսողության մթագնումը
  • Գլխացավ
  • Դող
  • Ծարավի զգացում

Այս ախտանիշների առկայության դեպքում, խորհուրդ է տրվում այցելել բժշկի, ով գուցե ցուցի քաղցած վիճակում արյան մեջ ինսուլինի մակարդակի որոշում։

Հիպերինսուլինեմիայի հիմնական պատճառներն են։

Կապը ճարպակալման հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ հաճախ մինչև ճարպակալման նշանների ի հայտ գալը, անհատներն արդեն ունենում են նյութափոխանակային խանգարումներ։ Բացի այդ, ընդերային ճարպակալումը կարող է մնալ անհայտ, որն ավելի վտանգավոր է։ Ապրելակերպը՝ անառողջ սննդակարգ, ֆիզիկական ակտիվության նվազում, քնի խանգարում, մեծ դեր են խաղում հիպերինսուլինեմիայի և ինսուլինառեզիստենտականության առաջացման գործում։

Որովայնային ճարպակալումը կանխատեսում է արյան մեջ բարձր ինսուլինի մակարդակ։ Ճարպակալումը բնութագրվում է ճարպային հյուսվածքի ավելցուկով, իսկ ինսուլինը խթանում է գլյուկոզից ազատ ճարպաթթուների առաջացումը, հեշտացնու է գլյուկոզի մուտքը դեպի ճարպային բջիջներ և ճարպային բջիջներում արգելակում է ճարպերի քայքայումը[11]։

Մյուս կողմից էլ ճարպային հյուսվածքը հայտնի է տարբեր մետաբոլիտների, հորոնների և ցիտոկինների արտադրությամբ, որոնք կարող են դեր խաղալ հիպերինսուլինեմիայի առաջացման գործում[12]։ Մասնավորապես, ցիտոկինները, որոնք արտադրվում են ճարպային հյուսվածքի կողմից ուղղակիորեն ազդում են ինսուլինի ազդանշանային կասկադի վրա, հետրաբար նաև ինսուլինի արտազատման վրա[13]։ Ադիպոնեկտինները ցիտոկիններ են, որոնք հակադարձ համեմատական են օրգանիզմում առկա ճարպի քանաիկին, այսինքն՝ օրգանիզմում քիչ ճարպային հյուսվածք ունեցող մարդկանց մոտ ադիպոնեկտինի քանակությունը կլինի բարձր, և ընդհակառակը՝ շատ ճարպային հյուսվածք ունեցողների մոտ կլինի ցածր։ 2011 թվականին հաստատվել է, որ ճարպակալում ունեցող անձանց մոտ հիպերինսուլինեմիան խիստ կապված է ադիպոնեկտինի ցածր կոնցենտրացիաների հետ, թեև արդյոք ցածր ադիպոնեկտինն ունի պատճառահետևանքային կապ հիպերինսուլինեմիայի ատաջացման մեջ, դեռևս պարզ չէ[13]։

Արյան մեջ ինսուլինի մակարդակը պետք է որոշել քաղցած ժամանակ, քանի որ այն կարող է բարձ լինել նորմալ գլյուկոզի պայմաններում։ Բացի դրանից մեզի և արյան նմուշներն օգտագործվում են նաև կետոնային մարմինների և ազատ ճարպաթթուների մակարդակը որոշելու համար[16]։

Ախտորոշումից հետո խորհուրդ է տրվում կատարել կանոնավոր ստուգումներ[16]։

Տարբերակիչ ախտորոշում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հիպերինսուլինեմիան հաճախ շփոթում են շաքարային դիաբետի կամ հիպոգլիկեմիայի հետ։ Սրանք միմյանց հետ կապված, բայց առանձին հիվանդություններ են։ Ադիպոցիտները ինսուլինի առկայության պարագայում արտադրում են տրիգլիցերիդներ, բայց սա կապված է լյարդի ֆունկցիոնալ վիճակի հետ, ոչ թե ենթաստամոքսային գեղձի[17]։

Սովորաբար, բուժումն իրականացվում է ապրելակերպի փոփոխությամբ, այսինքն ճիշտ սննդակարգով և ֆիզիկական ակտիվությամբ, բայց հատկապես ճարպակալում ունեցողների շրջանում հաճախ կարիք է առաջանում ինսուլինի բարձր քանակությունն օրգանիզմում իջեցնել մետֆորմինով։ Ավելի նպատակահարմար է այցելել դիետոլոգի։ Ինչպես ցույց են տվել կլինիկական փորձարկումները, ինսուլինի բարձր մակարդակը նվազեցնելող մեկ այլ միջող է դարչինը, մասնավորապես՝ Ցեյլոնի դարչինը[18][19]։ Խորհոիրդ է տրվում սնվել առողջ, այսինքն՝ օգտագործել քիչ շաքար և ածխաջրեր պարունակող, շատ թաղանթանյութ պարունակող և բուսական սպիտակուցներով հարուստ սննունդ։ Առողջ սնվելն իր մեջ ներառում է սպիտակ հացը փոխարինել ամբողջահատիկ հացով, սահմանափակել օսլա պարունակող (կարտոֆիլ) կամ օսլայից պատրաստված մթերքները, սննդում ավելացնել լոբազգիների, մասնավորապես՝ սոյայի, և կանաչ բանջարեղենի քանակությունը[20]։

Քանի որ հիպերինսուլինեմիան կարող է հանգեցնել տիպ 2 շաքարային դիաբետի առաջացման, խորհուրդ է տրվում կանոնավոր կերպով վերահսկել մարմնի զանգվածը, արյան մեջ գլյուկոզի և ինսուլինի մակարդակը[21]։

Բազմաթիվ հետազոտություններ ապացուցել են, որ ֆիզիկական ակտիվությունը բարելավում է ինսուլինի հանդպեմ զգայունությունը[22]։ Ամբողջովին պարզ չէ, թե ինչպես է ֆիզիկական ակտիվությունը բարելավում ինսուլինի հանդպեմ զգայունությունը, բայց ենթադրվում է, որ ֆիզիկական ակտիվությունը նպաստում է գլյուկոզի ընկալիչ GLUT4-ի տեղափոխմանը դեպի բջջաթաղանթի մակերես[23]։ Ինչքան շատ GLUT-4 ընկալիչներ տեղակայվեն բջջաթաղանթի մակերեսին, այնքան ավելի շատ գլյուկոզ կանցնի դեպի բջիջ, նվազեցնելով արյան մեջ գլյուկոզի մակարդակը, որն էլ իր հերթին կհանգեցնի ինսուլինի արտադրության նվազման և հիպերինսուլինեմիայի բարելավման[22]։ Ֆիզիկական ակտիվության օգտակար ազդեցությունը հիպերինսուլինեմիայի վրա ցույց է տրվել 2009 թվականին կատարված ուսումնասիրությունը, որի ժամանակ պարզ դարձավ, որ մարզվելը զգալիորեն նվազեցնում է արյան մեջ ինսուլինի մակարդակը[22]։ Հիպերինսուլինեմիայի բուժման համար ուսումնասիրվել է նաև դեղորայքի կիրառումը, և չնայած դրանք կարող են ունենալ որոշ անցանկալի երևույթներ, կարող են օգտագործվել, որպես այլընտրանք[24]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ballantyne, Sarah, "Is It Paleo? Splenda, Erythritol, Stevia, and Other Low-Calorie Sweeteners", 03 Jan 2015, https://www.thepaleomom.com/paleo-splenda-erythritol-stevia-low-calorie-sweeteners/ (last accessed 02 Sept 2020).
  2. Michael H. Shanik, Yuping Xu, Jan Škrha, Rachel Dankner, Yehiel Zick, Jesse Roth; Insulin Resistance and Hyperinsulinemia: Is hyperinsulinemia the cart or the horse?. Diabetes Care 1 February 2008; 31 (Supplement_2): S262–S268. https://doi.org/10.2337/dc08-s264
  3. 3,0 3,1 3,2 Modan, Michaela; Halkin H; Almog S; Lusky A; Eshkol A; Shefi M; Shitrit A; Fuchs Z. (March 1985). «Hyperinsulinemia: A link between hypertension obesity and glucose intolerance». J. Clin. Invest. 75 (3): 809–17. doi:10.1172/JCI111776. PMC 423608. PMID 3884667.
  4. Danker, Rache; Chetrit A; Shanik MH; Raz I; Roth J (August 2009). «Basal-stat hyperinsulinemia in healthy normoglycemic adults is predictive of type 2 diabetes over a 24-year follow-up». Diabetes Care. 32 (8): 1464–66. doi:10.2337/dc09-0153. PMC 2713622. PMID 19435961.
  5. 5,0 5,1 Shanik, M.H.; Yuping, X.; Skrha, J.; Danker, R.; Zick, Y.; Roth, J. (2008). «Insulin Resistance and Hyperinsulinemia». Diabetes Care. 31 (2): S262–68. doi:10.2337/dc08-s264. PMID 18227495.
  6. Mehran, Arya E.; Nicole M. Templeman; G. Stefano Brigidi; Gareth E. Lim; Kwan-Yi Chu; Xiaoke Hu; Jose Diego Botezelli; Ali Asadi; Bradford G. Hoffman; Timothy J. Kieffer; Shernaz X. Bamji; Susanne M. Clee; James D. Johnson (2012 թ․ դեկտեմբերի 6). «Hyperinsulinemia Drives Diet-Induced Obesity Independently of Brain Insulin Production». Cell Metabolism. 16 (5): 723–37. doi:10.1016/j.cmet.2012.10.019. PMID 23217255.
  7. Ferry, R.J. (2010). Hyperinsulinism "Medscape".
  8. «Hyperinsulinemia means that the amount of insulin in the blood is higher than considered normal amongst non-diabetics». 2019 թ․ հունվարի 15.
  9. Stout RW (1996). «Hyperinsulinemia and atherosclerosis». Diabetes. 45 (Suppl 3): S45-6. doi:10.2337/diab.45.3.s45. PMID 8674889.
  10. Clément L, Poirier H, Niot I, Bocher V, Guerre-Millo M, Krief S, Staels B, Besnard P (2002). «mice fed a diet enriched in t10,c12-CLA (0.4% w/w) for 4 weeks developed lipoatrophy, hyperinsulinemia, and fatty liver, whereas diets enriched in c9,t11-CLA and LA had no significant effect ; from google (hyperinsulinemia trans fat) result 2». J Lipid Res. 43 (9): 1400–09. doi:10.1194/jlr.M20008-JLR200. PMID 12235171.
  11. «Physiologic Effects of Insulin». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 23-ին.
  12. Matsuzawa, Y; Fanahashi T; Nakamura T (1999). «Moleculare mechanism of metabolic syndrome X: contribution of adiposcyte-derived bioactive substances». Annals of the New York Academy of Sciences. 892 (1): 146–54. Bibcode:1999NYASA.892..146M. doi:10.1111/j.1749-6632.1999.tb07793.x. PMID 10842660. S2CID 22802586.
  13. 13,0 13,1 Weyer, C; Funahachi T; Tanaka S; Hotta K; Matsuzawa Y; Pratley RE; Tataranni PA (2011). «Hypoadiponectinemia in obesity and type 2 diabetes: close association with insulin resistance and hyperinsulinemia». The Journal of Clinical Endocrinology & Metabolism. 86 (5): 1930–35. doi:10.1210/jcem.86.5.7463. PMID 11344187.
  14. Poloz, Y.; Stambolic, V. (2015). «Obesity and cancer, a case for insulin signaling». Cell Death and Disease. 6 (12): e2037. doi:10.1038/cddis.2015.381. PMC 4720912. PMID 26720346.
  15. Vigneri, R.; Goldfine, I. D.; Frittitta, L. (2016). «Insulin, insulin receptors, and cancer». Journal of Endocrinological Investigation. 39 (12): 1365–1376. doi:10.1007/s40618-016-0508-7. PMID 27368923. S2CID 46524730.
  16. 16,0 16,1 Arnoux, Jean-Baptiste; Verkarre, Virginie; Saint-Martin, Cécile; Montravers, Françoise; Brassier, Anaïs; Valayannopoulos, Vassili; Brunelle, Francis; Fournet, Jean-Christophe; Robert, Jean-Jacques; Aigrain, Yves; Bellanné-Chantelot, Christine (2011 թ․ հոկտեմբերի 3). «Congenital hyperinsulinism: current trends in diagnosis and therapy». Orphanet Journal of Rare Diseases. 6 (1): 63. doi:10.1186/1750-1172-6-63. ISSN 1750-1172. PMC 3199232. PMID 21967988.
  17. «Physiologic Effects of Insulin». www.vivo.colostate.edu. Արխիվացված է օրիգինալից 2023-05-07-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 5-ին.
  18. Solomon, TP; Blannin, AK (November 2007). «Effects of short-term cinnamon ingestion on in vivo glucose tolerance». Diabetes, Obesity & Metabolism. 9 (6): 895–901. doi:10.1111/j.1463-1326.2006.00694.x. PMID 17924872. S2CID 10443919.
  19. Hayward, et AL, 2019
  20. Villegas, R; Gao, YT; Yang, G; Li, HL; Elasy, TA; Zheng, W; Shu, XO (January 2008). «Legume and soy food intake and the incidence of type 2 diabetes in the Shanghai Women's Health Study». The American Journal of Clinical Nutrition. 87 (1): 162–7. doi:10.1093/ajcn/87.1.162. PMC 2361384. PMID 18175751.
  21. Weyer, C.; Hanson, R. L.; Tataranni, P. A.; Bogardus, C.; Pratley, R. E. (2000 թ․ դեկտեմբերի 1). «A high fasting plasma insulin concentration predicts type 2 diabetes independent of insulin resistance: evidence for a pathogenic role of relative hyperinsulinemia». Diabetes (անգլերեն). 49 (12): 2094–2101. doi:10.2337/diabetes.49.12.2094. ISSN 0012-1797. PMID 11118012.
  22. 22,0 22,1 22,2 Solomon, Thomas P; Haus JM; Kelly KR; Cook MD; Riccardi M; Rocco M; Kashyap SR; Barkowkis H; Kirwan JP (2009). «Randomized trial on the effects of a 7-d low-glycemic diet and exercise intervention on insulin resistance in older obese humans». Am J Clin Nutr. 90 (5): 1222–29. doi:10.3945/ajcn.2009.28293. PMC 2762157. PMID 19793849.
  23. Lund, S; Holman GD; Schmitz O; Pedersen O (1995). «Contraction stimulates translocation of glucose transporter GLUT4 in skeletal muscle through a mechanism distinct from that of insulin». Proc. Natl. Acad. Sci. U.S.A. 92 (13): 5817–5821. Bibcode:1995PNAS...92.5817L. doi:10.1073/pnas.92.13.5817. PMC 41592. PMID 7597034.
  24. Demirbilek, Hüseyin; Hussain, Khalid (2017 թ․ դեկտեմբերի 30). «Congenital Hyperinsulinism: Diagnosis and Treatment Update». Journal of Clinical Research in Pediatric Endocrinology. 9 (Suppl 2): 69–87. doi:10.4274/jcrpe.2017.S007. ISSN 1308-5735. PMC 5790328. PMID 29280746.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դասակարգում
  • 1075(անգլ.) EMedicine կայքում