Հին քաղաք (Զամոստիե)
Հին քաղաք (Զամոստիե) | |
---|---|
Տեսակ | հին քաղաք և քաղաքային տարածք |
Ստեղծում | 1580 |
Երկիր | Լեհաստան |
Բնակավայր | Զամոշչ |
Old City of Zamość Վիքիպահեստում |
Զամոստիեի հին քաղաք (լեհ.՝ Stare Miasto w Zamościu ), Զամոստիե (Զամոշչ) քաղաքի ամենահին պատմական շրջանը։ Տարածքը Լեհաստանի Համաշխարհային ժառանգության օբյեկտ է (ավելացվել է 1992 թվականին)։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալների՝ դրա արժեքավոր է որպես «16-րդ դարի վերջին Վերածննդի քաղաքի պլանավորման հիանալի օրինակ, որը պահպանել է իր սկզբնական ձևավորումը և առանձնահատուկ հետաքրքրություն ներկայացնող շենքեր` միախառնելով Իտալիայի և Կենտրոնական Եվրոպայի ճարտարապետական ավանդույթները»։ Միջնադարյան քաղաքն ունի 75 հա տարածք և գտնվում է 200 հա մակերես ունեցող պահպանվող տարածքում։
Շրջանը Լեհաստանի պաշտոնական ազգային պատմական հուշարձանն է (Pomnik historii) 1994 թվականի սեպտեմբերի 16-ից։ Այն ընդգրկված է Լեհաստանի ազգային ժառանգության ցանկում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զամոստիեն վերակառուցվել է 16-րդ դարի վերջին՝ «իդեալական քաղաքի» իտալական տեսության համաձայն։ Նոր քաղաքի կառուցումը նախաձեռնել է հետման Յան Զամոյսկին։ Այն իրականացվել է ըստ ճարտարապետ Բեռնարդո Մորանդոյի նախագծի[1]։ Քաղաքը Վերածննդի մոդել է՝ Կենտրոնական Եվրոպայի քաղաքային ավանդույթներով ձևավորված մաներիզմի խառնուրդով։ Քաղաքն ունի կամարների շարք, որոնք շրջապատում են հրապարակները[1]։
Քաղաքում գործում են մի շարք թանգարաններ՝ Զամոստիե թանգարանը, Ամրաշինական կառույցների և զենքի «Արսենալ» թանգարան, Կրոնի թանգարան, Ճանապարհների և կամուրջների կառուցման տեխնոլոգիաների թանգարան, Զամոստիեի հրեաների «Սինագոգ» կենտրոն, բաստիոն։ Գործում են ցուցահանդեսներ՝ Զամոստիեի պատկերասրահ, լուսանկարների «Ռատուշա» ցուցահանդես և այլն։
Հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճարտարապետ Մորանդոն քաղաքը նախագծել է վեցանկյանի տեսքով[1][2]։
Զամոստիեի շրջանում կա մոտ 200 հուշարձան, այդ թվում՝ Զամոստիեի քաղաքապետարանը, Զամոստիեի տաճարը, սինագոգը, Զամոստիեի ակադեմիան և Զամոստիեյի պալատը[3]։
Հին քաղաքը շրջապատված է Զամոսցի ամրոցի մնացորդներով[2]։ Քաղաքն ունի հետևյալ հուշարձանները՝
- Զամոստիեի երեխաներ հուշաքար, Ակադեմիական փողոց,
- Հովհաննես Պողոս Երկրորդի արձան,
- Յան Զամոյսկու արձան,
- Դավիթ Սաղմոսերգուի արձան,
- «Կատին 1940» հիշատակի խաչ։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 UNESCO World Heritage Centre (2013 թ․ հունիսի 27). «Old City of Zamość - UNESCO World Heritage Centre». Whc.unesco.org. Վերցված է 2013 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ 2,0 2,1 Mark Baker; Kit F. Chung (2011 թ․ հունիսի 28). Frommer's Poland. John Wiley & Sons. էջ 181. ISBN 978-0-470-96423-1. Վերցված է 2013 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ Dawid Lasocinski; Tomasz Duda; Malgorzata Duda (January 2007). Polska. Petit Futé. էջ 347. ISBN 978-83-60496-55-8. Վերցված է 2013 թ․ հուլիսի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Old City of Zamość at unesco.org
- Map at unesco.org
- Old City of Zamość - The Pearl of the Renaissance at poland.travel
- Stare Miasto w Zamościu (1992) Արխիվացված 2014-04-07 Wayback Machine at www.poland.gov.pl
- Stare miasto w Zamościu at Narodowy Instytut Dziedzictwa
- Map of the Zamość Old Town(չաշխատող հղում) at Narodowy Instytut Dziedzictwa