Հին Ակրոպոլիս թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հին Ակրոպոլիս թանգարան
Изображение логотипа
Տեսակհնագիտական թանգարան, շենք և թանգարան
Երկիր Հունաստան[1]
ՏեղագրությունԱթենքի մունիցիպալիտետ[1]
ՎայրDionisiou Areopagitou Pedestrian Street?
ՀասցեΔιονυσίου Αρεοπαγίτου 1511742Dionisiou Areopagitou Pedestrian Street?
Հիմնադրվել է2009
Մակերես23 000 քառակուսի մետր
Այցելուներ814 565 մարդ (2009)[2], 1 355 890 մարդ (2010)[2], 1 244 702 մարդ (2011)[2], 1 020 462 մարդ (2012)[2], 1 091 139 մարդ (2013)[2], 1 377 409 մարդ (2014)[2], 1 510 615 մարդ (2015)[2], 1 406 096 մարդ (2016)[3], 1 593 362 մարդ (2017)[4], 1 774 304 մարդ (2018)[5], 1 760 315 մարդ (2019)[6] և 547 910 մարդ (2021)[7]
ՏնօրենՆիկոս Ստամբոլիդիս[8][9]
Հավաքածուի չափս10 557 ցուցանմուշ[10]
Կայքtheacropolismuseum.gr(անգլ.)(ֆր.)(գերմ.)(իտալ.)
Քարտեզ
Քարտեզ

Հին Ակրոպոլիս թանգարան (հուն․՝ Παλαιό μουσείο της Ακρόπολης), եղել է հնագիտական թանգարան Ակրոպոլիսի տարածքում, Աթենք, Հունաստան։ Կառուցվել է ժայռի արևելյան եզրի խորշում։ Համարվել է Աթենքի ամենախոշոր հնագիտական թանգարաններից մեկը։ Սահմանափակ տարածքի պատճառով հունական կառավարությունը 1980 թվականին նոր թանգարան կառուցելու որոշում կայացրեց։ Նոր Ակրոպոլիս թանգարանը կառուցվել է Ակրոպոլիսի ստորին հատվածում։ 2007 թվականին հին թանգարանը փակվեց և բոլոր հին առարկաները տեղափոխվեցին նոր թանգարան, որը բացվեց 2009 թվականի հունիսի 20-ին[11]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում են գտնվում աշխարհի հնագույն հունական մասունքները, որոնք պեղումների ժամանակ հայտնաբերվել են Ակրոպոլիսի տարածքից։ Կառույցի ճարտարապետն է եղել Պանագիս Կալկոսը։ Շինությունը կառուցվել է 1865-1874 թվականներին։ 1950 թվականին շենքի տարածքն ընդլայնվել է հույն ժամանակակից ճարտարապետ Պատրոկիոս Կարանատինոսի կողմից[12]։

Ակրոպոլիսի թանգարանում են գտնվել Ակրոպոլիսի հուշարձանների քարե արձաններ, բրոնզե գործիքներ, պեղված առարկաներ[13]։ Շինությունը գտնվում է Ակրոպոլիսի հարավարևելյան անկյունում։ 1974 թվականին վարչապետ Կոստանտինոս Կարամանտիսն առաջարկել է կառուցել նոր թանգարան։ 2007 թվականին թանգարանի հին շենքը փակվել է և տեղափոխվել է թանգարանի նոր շենք։

Նոր շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակրոպոլիս թանգարանի նոր շենքը նախագծել են Բերնարդ Չումին և Միխալի Ֆոտիադեսը։ Կառուցվել է 2002-2007 թվականներին Areopagitou փողոցում։ Հանդիսավոր բացումը կատարվել է 2009 թվականի հունիսի 20-ին։ Առաջին տարում մուտքի վճարը եղել է մեկ եվրո, այնուհետև՝ հինգ եվրո։

Վնասներ Ակրոպոլիսին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Ակրոպոլիս թանգարանի դրենաժային խողովակները քայքայել են Ակրոպոլիսը, և Պարթենոնի փլուզման վտանգ կա[14]։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Perserschutt, Աթենյան Ակրոպոլիսը, 1866

Թանգարանում պահվում են իրեր, որոնք հայտնաբերվել են Աթենյան Ակրոպոլիսի տարածքից, հիմնականում Պարթենոնից, Էրեխտեյնոնից, Պրոպիլեյներից, Նիկեի տաճարից, Աթենքի հին տաճարից[15]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակրոպոլիս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 https://dspace.lib.ntua.gr/xmlui/bitstream/handle/123456789/44204/ΠΙΝΑΚΑΣ5.1.pdf (հուն.)Ελληνική Στατιστική Αρχή, ΕΜΠ.
  3. http://www.statistics.gr/documents/20181/f9e20032-6a71-49a7-90cf-da9e07e6d31c (հուն.)Ελληνική Στατιστική Αρχή, 2018.
  4. http://www.statistics.gr/documents/20181/f9e20032-6a71-49a7-90cf-da9e07e6d31c (հուն.)Ελληνική Στατιστική Αρχή, 2022.
  5. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2018 // The Art Newspaper — 2019. — Vol. XXVIII, Iss. 311. — ISSN 0960-6556
  6. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2019 // The Art Newspaper — 2020. — Vol. XXIX, Iss. 322. — ISSN 0960-6556
  7. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556
  8. ORGANISATION & MANAGEMENTAcropolis Museum.
  9. Acropolis Museum The year that passedAcropolis Museum, 2022.
  10. https://www.theacropolismuseum.gr/psifiako-mouseio
  11. «New Acropolis Museum». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 23-ին.
  12. The Acropolis Museum: A Descriptive Catalogue Brouskari M.S.(1974) Commercial Bank of Greece
  13. The Bronze Fragments of the Acropolis Bather A.G. The Journal of Hellenic Studies (13), 1892 - 1893, pp. 124-130
  14. Greek Tragedy: Acropolis Is 'Decaying'
  15. «Hellenic Ministry of Culture | Acropolis of Athens». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հին Ակրոպոլիս թանգարան» հոդվածին։