Հիմնային անհիդրիդ
Արտաքին տեսք
Հիմնային անհիդրիդ, պարբերական համակարգի I և II խմբի (համապատասխանաբար ալկալիական մետաղներ և հողալկալիական մետաղներ) քիմիական տարրերին համապատասխանող օքսիդներ։ Առաջանում են հիմքերից ջուր պոկելով։ Ստացված հիմնային անհիդրիդին ջուր ավելացնելիս կարելի է ստանալ համապատասխանող հիմքը։
Հիմնային անհիդրիդները չեն հանդիսանում Բրյոնսթեդ-Լոուրիի հիմք, քանի որ չեն ընդունում պրոտոն։ Այնուամենայնիվ, դրանք Լյուիսի հիմք են, քանի որ կիսելու են էլեկտրոնային զույգը որոշ Լյուիսի թթուների հետ, հատկապես թթվային օքսիդների հետ[1]։ Ունեն ալկալիներին բնորոշ հատկություններ, մաշկի վրա ընկնելիս առաջացնում են այրվածքներ։
Օրինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չհանգած կիրը (կալցիումի օքսիդ) հիմնային անհիդրիդ է։ Այն փոխազդում է ջրի հետ դառնալով կալցիումի հիդրօքսիդ, որը ուժեղ հիմք է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Principles of Modern Chemistry, 7th Edition. David W. Oxtoby, H. P. Gillis, Alan Campion. Published by Cengage Learning. Page 675-676. 978-0840049315