Բրյոնսթեդ-Լոուրիի թթվահիմնային տեսություն
Բրյոնսթեդ-Լոուրիի թթվահիմնային տեսությունը առաջարկվել է 1923 թվականին Յոհաննես Նիկոլաուս Բրյոնսթեդի և Թոմաս Մարտին Լոուրիի կողմից։ Տեսության գաղափարն այն է, որ թթուն փոխազդում է հիմքի հետ՝ առաջացնելով զուգորդված հիմք և զուգորդված թթու։
Սահմանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Արենիուսի տեսության` թթուները դասակարգվում են որպես միացություններ, որոնք ջրային լուծույթում դիսոցվելիս տալիս են H+ (ջրածնի իոն)։ Հիմքերը ջրային լուծույթում դիսոցվելիս տալիս են OH− (հիդրօքսիդ իոն)[1]։
1923 թվականին ֆիզքիմիկոսներ Յոհաննես Նիկոլաուս Բրյոնսթեդը Դանիայում և Թոմաս Մարտին Լոուրին Անգլիայում միմյանցից անկախ սահմանեցին մի տեսություն, որն այժմ կրում է նրանց անունները[2][3][4]։ Բրյոնսթեդ-Լոուրիի տեսությունում թթուներն ու հիմքերը սահմանվում են միմյանց հետ ռեակցվելու ունակությամբ և ձևով։ Թթուների և հիմքերի սահմանումը տրվում է հետևյալ հավասարակշռային ռեակցիայի միջոցով
- թթու + հիմք
զուգորդված հիմք + զուգորդված թթու
HA թթվի համար այս արտահայտությունը կգրվի հետևյալ կերպով
- HA + B
A− + HB+
Հավասարակշռության նշանը ցույց է տալիս, որ ռեակցիան կարող է ընթանալ ինչպես ուղիղ, այնպես էլ հակառակ ուղղություններով։ HA թթուն կարող է կորցնել պրոտոն և վերածվել A− զուգորդված հիմքի։ B հիմքը կարող է ընդունել պրոտոն` վերածվելով HB+ զուգորդված թթվի։ Հիմնականում թթվահիմնային ռեակցիաները ընթանում են բավական արագ, այնպես, որ ռեակցիայի բաղադրիչները գտնվում են շարժուն հավասարակշռության մեջ[5]։
Ջրային լուծույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիտարկենք հետևյալ թթվահիմնային ռեակցիան
- CH
3COOH + H
2OCH
3COO−
+ H
3O+
Քացախաթթուն` CH
3COOH, թթու է, քանի որ ջրին (H
2O) տրամադրում է պրոտոն՝ առաջացնելով զուգորդված հիմք՝ ացետատ իոն (CH
3COO−
)։ Ջուրը՝ H
2O, հիմք է, քանի որ ընդունում է պրոտոն՝ առաջացնելով զուգորդված թթու՝ հիդրոնիում իոն (H
3O+
)[6]։
Թթվահիմնային ռեակցիայի հակադարձ ռեակցիան ևս թթվահիմնային ռեակցիա է։
- H
3O+
+ CH
3COO−
CH
3COOH + H
2O
Ամֆոտեր միացություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջուրը ամֆոտեր միացություն է, քանի որ կարող է հանդես գալ որպես թթու և հիմք։ Աջ մասում ցուցադրված նկարում ջրի մոլեկուլներից մեկը տալիս, իսկ մյուսը վերցնում է H+ իոն։
Ամֆոտեր միացությունների այլ օրինակ է ալյումինի հիդրօքսիդը՝ Al(OH)3
- Al(OH)3 + OH−
Al(OH)4−, գործում է որպես թթու
- 3H+ + Al(OH)3
3H2O + Al3+(ջր), գործում է որպես հիմք
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Myers Richard (2003)։ The Basics of Chemistry։ Greenwood Publishing Group։ էջեր 157–161։ ISBN 978-0-313-31664-7
- ↑ Masterton William, Hurley Cecile, Neth Edward (2011)։ Chemistry: Principles and Reactions։ Cengage Learning։ էջ 433։ ISBN 1-133-38694-6
- ↑ Ebbing Darrell, Gammon Steven D. (2010)։ General Chemistry, Enhanced Edition։ Cengage Learning։ էջեր 644–645։ ISBN 0-538-49752-1
- ↑ Whitten Kenneth, Davis Raymond, Peck Larry, Stanley George (2013)։ Chemistry։ Cengage Learning։ էջ 350։ ISBN 1-133-61066-8
- ↑ Lew Kristi (2009)։ Acids and Bases։ Infobase Publishing,։ ISBN 9780791097830
- ↑ Patrick Graham (2012)։ Instant Notes in Organic Chemistry։ Taylor & Francis։ էջ 76։ ISBN 978-1-135-32125-3