Հենրի III (Կաստիլիայի թագավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հենրի III (այլ կիրառումներ)
Հենրի III
Թագավոր
9 Հոկտեմբեր 1390 - 25 Դեկտեմբեր 1406
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր հոկտեմբերի 4, 1379[1]
Ծննդավայր Բուրգոս, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա[2]
Վախճանի օր դեկտեմբերի 25, 1406[2] (27 տարեկան)
Վախճանի վայր Տոլեդո, Իսպանիա[2]
Թաղված Capilla de los Reyes Nuevos (Catedral de Toledo)
Դինաստիա Տրաստամարա
Քաղաքացիություն  Կաստիլիա և Լեոն
Հայր Խուան I Կաստիլացի[2][3]
Մայր Eleanor of Aragon, Queen of Castile?[2][3]
Ամուսին Կատերին լանկաստերացի[2][4][3][…]
Զավակներ Maria of Castile, Queen of Aragon?[3], Infanta Catherine, Duchess of Villena?[5] և Խուան II[3]

Հենրի III (հոկտեմբերի 4, 1379[1], Բուրգոս, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա[2] - դեկտեմբերի 25, 1406[2], Տոլեդո, Իսպանիա[2]), նաև հայտնի որպես Հենրի տառապյալ կամ Հենրի հիվանդ (իսպ.՝ Enrique el Doliente, գալ.՝ Henrique o Doente), Խուան I-ի և Էլեանոր Արագոնեցու որդին։ Նա փոխարինել է իր հորը Կաստիլիայի թագավորի պաշտոնում 1390 թվականին։

Ծնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրին ծնվել է Կաստիլիայի մայրաքաղաք Բուրգոսում։ Նա Խուան I-ի և Էլեանոր Արագոնեցու առաջին զավակն էր։ Նրա կրտսեր եղբայր Ֆերդինանդը հետագայում դարձավ Արագոնի թագավոր։

Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա ծնունդից կարճ ժամանակ անց նրա խոստացան ամուսնացնել Բեատրիս Պորտուգալացու հետ, որպեսզի բարելավեն հարաբերությունները Պորտուգալիայի հետ։ Սա Պորտուգալիայի և Կաստիլիայի հետ խաղաղության պայմանագրի մասն էր, որով ավարտվեց Ֆերդինանդի պատերազմները։ Սակայն այս ամուսնությունը տեղի չունեցավ։ Բեատրիսի հայրը նրան ամուսնացրեց Խուան Ավիզեցու հետ, որպեսզի խաղաղություն հաստատի երկրի ներսում։

1388 թվականին որպես Բեյոնի պայմանագրի մաս, նա ամուսնացավ Կատերին Լանկեստերացու հետ Պալենսիա տաճարում։ Նա Խուան Գոնտի և Կոնստանս Կաստիլիացու աղջիկն էր։ Կոնստանսը Կաստիլիայի նախկին թագավոր Պետրոսի I-ի աղջիկն էր։ Այս ամուսնությամբ վերջ դրվեց տոհմական վեճերին, որոնք ծագել էին Կրուել և Տրաստամարա դինաստիաների միջև և խաղաղություն բերեցին Անգլիայի և Կաստիլիայի թագավորության միջև։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Memorias de la Real Academia de la Historia, vol. 2Madrid: Real Academia de la Historia, 1796. — Vol. 2. — P. 450.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Kindred Britain
  4. Ayala P. L. Crónicas (իսպ.)Madrid: Imprenta de D. Antonio de Sancha, 1779. — P. 280.
  5. Lundy D. R. The Peerage
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի III (Կաստիլիայի թագավոր)» հոդվածին։