Խուան I Կաստիլացի
Խուան I Կաստիլացի | |
---|---|
![]() | |
Ծնվել է՝ | օգոստոսի 24, 1358[1] |
Ծննդավայր | Էպիլա, Արագոնի թագավորություն |
Մահացել է՝ | հոկտեմբերի 9, 1390[1] (32 տարեկան) մահը պատահարից |
Վախճանի վայր | Ալկալա դե Էնարես, Կաստիլիա և Լեոն[1] |
Երկիր | ![]() |
Տոհմ | Տրաստամարա |
Հայր | Henry II of Castile?[2] |
Մայր | Juana Manuel?[2] |
Երեխաներ | Ferdinand I of Aragon?[2], Հենրի III[2] և Miguel, Crown Prince of Portugal? |
Հավատք | կաթոլիկություն |
Խուան I Կաստիլացի (իսլ.՝ Juan I de Castilla, օգոստոսի 24, 1358[1], Էպիլա, Արագոնի թագավորություն - հոկտեմբերի 9, 1390[1], Ալկալա դե Էնարես, Կաստիլիա և Լեոն[1]), 1379 թվականից Կաստիլիայի և Լեոնի թագավորությունների թագավոր, Էնրիկե II Կաստիլացու և Խուանա դե Վիլենայի որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր կառավարման սկզբում Խուանը բախվեց Կաստիլիայի գահին հավակնելու Լանկաստերի դուքս Ջոնի կողմից քայլերի ձեռնարկմանը, ով ամուսնացած էր Պեդրո Դաժանի դստեր՝ Կոնստանսի հետ։ Ի վերջո, խաղաղություն հաստատվեց. Լանկաստերի դուքս Եկատերինան ամուսնացավ Խուան I-ի որդու՝ ապագա թագավոր Էնրիկե III-ի հետ։
Երկու անգամ կռվել է Պորտուգալիայի հետ։ Առաջին պատերազմն ավարտվեց 1382 թվականին Բադախոսում խաղաղությամբ, որի առաջադրած պայմաններում Խուանը ամուսնացավ Պորտուգալիայի թագավոր Ֆերնանդո I-ի դստեր՝ Բեատրիչեի հետ։
Հաջորդ տարի Ֆերնանդոն մահացավ՝ թագաժառանգ չթողնելով։ Խուանը հավակնում էր Պորտուգալիայի գահին Բեատրիչեի իրավունքով, սակայն Կորտեսները թագավոր ընտրեցին Ֆերնանդոյի ապօրինածին եղբորը՝ Ժոաո I-ին։ Կաստիլիայի թագավորը երկու անգամ ներխուժեց Պորտուգալիա։ 1384 թվականին նրա արշավանքը ավարտվեց Ատոլեյրոսում պարտությամբ, իսկ 1385 թվականի օգոստոսի 14-ին Խուանը պարտություն կրեց Ալջուբարոտայում տեղի ունեցած երկրորդ արշավանքի ժամանակ։
Ներքին քաղաքականության մեջ Խուանը նույնպես ձախողում էր. նա չկարողացավ համարժեք դիմադրել գալիցիայի և բասկ ֆեոդալներին, ինչի արդյունքում նրանք փաստացի չհնազանդվեցին թագին։ Այնուամենայնիվ, Խուան I-ը հանրաճանաչ էր ժողովրդի մեջ, քանի որ նա գեղեցիկ և համակրելի անձնավորություն էր, ով մտածում էր հասարակ ժողովրդի վիճակը մեղմելու մասին։
Որպես ժառանգություն թողել է մի քանի բալլադ։
Մահացել է զբոսաբքի ժամանակ ձիուց ընկնելու հետևանքով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Deutsche Nationalbibliothek Record #119376962 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Kindred Britain
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Edgar Prestage, Il Portogallo nel medioevo, in Cambridge University Press — Storia del mondo medievale, vol. VII, pp. 576–610, Garzanti, 1999
- Rafael Altamira, Spagna, 1412—1516, in Cambridge University Press — Storia del mondo medievale, vol. VII, pp. 546–575, Garzanti, 1999
- Guillaume Mollat, I papi di Avignone e il grande scisma, in Cambridge University Press — Storia del mondo medievale, vol. VI, pp. 531–568, Garzanti, 1999
- Cecil Roth, Gli ordini monastici, in Cambridge University Press — Storia del mondo medievale, vol. V, pp. 245–294, Garzanti, 1999