Jump to content

Հեկտոր Կանայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեկտոր Կանայան
Ծնվել էհունիսի 17, 1930(1930-06-17)
Երևան
Երկիր Ռուսաստան
Մահացել էօգոստոսի 21, 2015(2015-08-21) (85 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՎվեդենսկոե գերեզմանատուն
Մասնագիտությունդիրիժոր և կոմպոզիտոր
Գործիքներկլառնետ
ԱնդամակցությունԿարմիր աստղ (անսամբլ)
Պարգևներ
ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Հեկտոր Վազգենի Կանայան (հունիսի 17, 1930(1930-06-17), Երևան - օգոստոսի 21, 2015(2015-08-21), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային զինվորական երաժիշտ, կոմպոզիտոր և դիրիժոր, երաժշտության ուսուցիչ։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1974)։ Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի «Կարմիր աստղ» երգի-պարի անսամբլի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար (1977-1981)[1], փոխգնդապետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականին ավարտել է Թբիլիսիի Փալիաշվիլիի անվան երաժշտական ուսումնարանը, 1955 թվականին՝ Զինվորական դիրիժորների ինստիտուտը։ 1955-1977 թվականներին եղել է զինվորական նվագախմբերի դիրիժոր։ 1977 թվականին ստեղծել է Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի «Կարմիր աստղ» երգի-պարի անսամբլը։ 1977-1981 թվականներին եղել է այդ համույթի գեղարվեստական ղեկավարը։ 1981-1986 թվականներին եղել է Գերմանիայում (Դրեզդեն) Խորհրդային զորքերի խմբի 1-ին գվարդիական տանկային բանակի երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավարը։

1986 թվականից թոշակի է անցել։ 1986-2006 թվականներին եղել է Մոսկվայի պետական երաժշտական ինստիտուտին կից Յու. Շապորինի անվան երաժշտական դպրոցի տնօրեն-պրոռեկտոր, որտեղ աշխատել է նաև որպես սաքսոֆոնի ուսուցիչ։

Մահացել է 2015 թվականի օգոստոսի 21-ին։ Աճյունասափորը թաղված է Վվեդենսկոե գերեզմանատանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]