Jump to content

Վեցաչափ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հեկզամետրից)

Վեցաչափ, հեկզամետր, հեքսամետր (հին հունարեն՝ ἑξάμετρον, որից ἕξ՝ «վեց» և μέτρον՝«չափ»), տաղաչափության չափական համակարգի միավոր, տողաչափ, անտիկ տաղաչափության ամենատարածված ձևերից մեկը[1]։ Կազմված է վեց դաքտիլական ոտքերից։ Կայուն է հինգերորդ ոտքը։ Մյուսներում երկու կարճ վանկերը կարող են փոխարինվել մեկ երկար վանկով։ Բանատողը ընդմիջվում է հատածով, որը տողը բաժանում է կիսատողերի։ Վեցաչափի տողերը երբեմն հանգավորվում են։ Վեցաչափը տարածված է եղել անտիկ շրջանի հունահռոմեական և միջնադարի լատին, պոեզիայում։ Վեցաչափի դասական օրինակները տվել են Հոմերոսը, Հեսիոդոսը, Վերգիլիոսը, Օվիդիոսը, Հորացիոսը, Թեոկրիտեսը, Յուվենալիսը։ Կիրառվել է բանաստեղծության տարբեր տեսակներում (դյուցազներգություն, հովվերգություն, հիմն, ուղերձ են)։ 18-19-րդ դարերում եվրոպական պոեզիայում օգտագործվել է իբրե ոճավորման միջոց։

Հեկզամետրյան բանատողը բաղկացած էր վեց ոտքից՝ առավել տարածված ըմբռնմամբ՝ հինգ դակտիլ և վերջում մեկ քորեյ։ Դասական անտիկ չափական ոտանավորի երեք հիմնական չափական ձևերից մեկն է, ամենագործածականը անտիկ պոեզիայում։ Սրանով են գրված Հոմերոսի «Իլիական»-ը և «Ոդիսական»-ը, կիրառվել է նաև Վիրգիլիոսի, Օվիդիուսի, Հորացիոսի և ուրիշների երկերում։ Կլասիցիզմի պոեզիայի ներկայացուցիչները փորձել են նմանակել նախնիների կիրառած չափը։ Ինքնուրույն և հատկապես թարգմանական պոեզիայում վեցաչափ ստեղծելու փորձեր են արել Վենետիկի Մխիթարյան միաբանության բանաստեղծները։

Հայ պոեզիայում հեկզամետրը իր իսկական իմաստով երևան չի գալիս, քանի որ դակտիլն ու քորեյը հայերենի համար բնորոշ չեն։ Սակայն երբեմն հեկզամետր ասելով հասկանում են պարզապես վեց տարբեր ոտքից բաղկացած բանատող։ Ա․ Բագրատունին Վերգիլիոսի «էնեական»-ը («Մշակականք», 1847) թարգմանելիս հանգել է հայկական չափին։ Իր «Մոնումենտ» բանաստեղծությունը Եղիշե Չարենցը բնութագրել է իբրե «հեկզամետր»։ Այն հիմնականում կազմված է ամֆիբրաքոսյան, յամբական և անապեստյան ոտքերից, 15-17 վանկանի տողերը կիսվում են 7-9 վանկանի կիսատողերի։ Բացի ոտքերի տեսակից, Եղիշե Չարենցը պահպանել է վեցաչափի մյուս հիմնական առանձնահատկությունները (բանատողում վեց ոտք, կիսատողեր)։ Այս առումով վեցաչափ կարող է համարվել նաե Եղիշե Չարենցի «Մահվան տեսիլ» պոեմը, թե և պոեմը, և համանուն բանաստեղծությունը ենթարկված են վանկաշեշտային տաղաչափական համակարգի օրինաչափություններին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1980). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ 182-183.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 421