Հելեն Քլարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հելեն Քլարկ
անգլ.՝ Helen Elizabeth Clark
 
Կուսակցություն՝ Նոր Զելանդիայի Լեյբորիստական կուսակցություն
Կրթություն՝ Օքլենդի համալսարան և Goodenough College?
Գիտական աստիճան՝ արվեստների մագիստրոս
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս և քաղաքագետ
Ծննդյան օր փետրվարի 26, 1950(1950-02-26)[1][2][3][…] (74 տարեկան)
Ծննդավայր Te Pahu, Waipa District, Ուակիթո, Նոր Զելանդիա
Քաղաքացիություն  Նոր Զելանդիա
Ի ծնե անուն անգլ.՝ Helen Elizabeth Clark
Ամուսին Peter Davis?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Հելեն Էլիզաբեթ Քլարկ (անգլ.՝ Helen Elizabeth Clark, փետրվարի 26, 1950(1950-02-26)[1][2][3][…], Te Pahu, Waipa District, Ուակիթո, Նոր Զելանդիա), Նոր Զելանդիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ, Նոր Զելանդիայի վարչապետ 1999 թվականի դեկտեմբերի 5-ից մինչև 2008 թվականի դեկտեմբերի 18-ը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ֆերմերի և ուսուցչուհու ընտանիքում։ Օքլենդի համալսարանում սովորել է քաղաքագիտություն, 1973-1981 թվականներին նույն տեղում դասավանդել է։ 1973 թվականից Լեյբորիստական կուսակցության անդամ։ 1981 թվականին առաջին անգամ ընտրվել է խորհրդարան։ 1987-1989 թվականներին աշխատել Է Դեյվիդ Լոնգի, Ջեֆրի Պալմերի և Մայք Մուրի Լեյբորիստական կառավարություններում՝ սկզբում շինարարության նախարար, ապա՝ առողջապահության նախարար և փոխվարչապետ։ 1989 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում Ազգային կուսակցությունից կրած պարտությունից հետո Լեյբորիստական կուսակցությունը դարձել է ընդդիմություն։ 1993 թվականից մինչև 2008 թվականը Հելեն Քլարկը Լեյբորիստական կուսակցության առաջնորդն էր։

1999 թվականին Լեյբորիստական կուսակցությունը կոալիցիա է կազմել դաշինքի կուսակցության հետ, և Հելեն Քլարկը գլխավորել է կառավարությունը։ Նա զբաղեցրել է նաև մշակույթի նախարարի պաշտոնը։ Կողմ է Նոր Զելանդիայի ոչ միջուկային կարգավիճակի պահպանմանը, սոցիալական ապահովության համակարգի կատարելագործմանը։

2002 թվականին կոալիցիան փլուզվել է, և տեղի են ունեցել նոր ընտրություններ։ Նրանցից հետո լեյբորիստները կոալիցիա են կազմել Առաջադիմական կուսակցության հետ և կառավարություն ձևավորել ապագայի կուսակցության և Կանաչների աջակցությամբ։ 2003 թվականին Քլարկը դատապարտել է ներխուժումը նույն թվականին նա հայտարարել է, որ Նոր Զելանդիան հանրապետություն դարձնելը անխուսափելի է (ներկայում պաշտոնապես երկրի ղեկավար է համարվում Մեծ Բրիտանիայի թագուհին, որը ներկայացրել է գեներալ-նահանգապետը)։

2005 թվականի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցան հերթական խորհրդարանական ընտրությունները։ Այս անգամ լեյբորիստները ստացել են 50 տեղ՝ Ազգային կուսակցության 48-ի դիմաց, 121 տեղանոց խորհրդարանում։

2016 թվականի համար նա ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավարն է և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելեն Քլարկ» հոդվածին։