Jump to content

Հել Էներջի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հել Էներջի
Ենթատեսակէներգետիկ ըմպելիք
ԱրտադրողHell Energy Hungary?
Ծագման երկիր Հունգարիա
Ստեղծման տարի2006
hellenergy.com

Հել Էներջի, հունգարական Hell Energy LTD ընկերության էներգետիկ ըմպելիք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին և նույն տարում սկսել է իր խմիչքների արտադրությունը և վաճառքը։ Երեք տարվա ընթացքում Hell Energy LTD ընկերությունը դարձել է Հունգարիայի շուկայի առաջատարը[1]։ Ապրանքանիշի ճանաչվածության հարցում կարևոր դերակատարություն է ունեցել Ֆորմուլա 1-ի թիմ Williams -ի հետ հովանավորչական համաձայնությունը։ Մինչև 2015 թվականը խմիչքը դարձել է շուկայի առաջատարը այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ռումինիան, Բուլղարիան, Սլովակիան, Կիպրոսն ու Ադրբեջանը[2], այն մատչելի է նաև աշխարհի ավելի քան 40 երկրներում։ Ընկերության գլխամասային գրասենյակները գտնվում է Հունգարիայում, Ռումինիայում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում և Կիպրոսում։

Hell Energy LTD ընկերությունը Avalon Park -ի՝ Միշկոլցում զվարճանքի համալիր և սպա կենտրոն ունեցող հանգստավայրի ստեղծողն ու սեփականատերն է[3]։

Խմիչքը ներկայացվել է խոշորագույն եվրոպական սննդամթերքի ցուցահանդեսներում, այդ թվում՝ Քյոլնում, Փարիզում և Մոսկվայի համաշխարհային սննդի ցուցահանդեսում։ 2008 թվականին արժանացել է «Լավագույն նորություն» մրցանակին և «Լավագույն էներգետիկ ըմպելիք» մրցանակին։

Գործարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերության գործարանը կառուցվել է 2011 թվականին [[Սիկսո]յ]ում։ Այն ունի երկու գիծ օրական 2 մլն բանկա լցնելու համար արտադրող հզորությամբ։ Գոյություն ունի նաև լաբորատորիա խմիչքի շարունակական մոնիտորինգի և վերլուծության բնութագրերի համար։ Գործարանն ունի ամենաբարձր անվտանգության հավաստագիրը՝ FSSC22000: 2012 թվականին նա Դյուսելդորֆում արտադրողների հանդիսության ժամանակ ճանաչվել է Եվրոպայում լավագույն երեք գործարաններից մեկը։ Գործարանը կարող է արտադրել մինչև 500 միլիոն շիշ և ունի ավտոմատ լոգիստիկ կենտրոն՝ 6,000 մ2 տարածքով։ 2011 թվականից սկսվում է նաև արտահանման համար արտադրությունը։

Բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոֆեինի պարունակությունը մեկ բանկայում կազմում է 80 մգ 250 մլ-ի համար, որը համարժեք է մեկ բաժակ սուրճին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The HELL won the MagyarBrands award this year again - Trademagazin». Trademagazin (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  2. «Energy for the energy drink». www.abb.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  3. «Awards». avalonpark.hu (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.