Հել Էներջի
Հել Էներջի | |
---|---|
Ենթատեսակ | էներգետիկ ըմպելիք |
Արտադրող | Hell Energy Hungary? |
Ծագման երկիր | Հունգարիա |
Ստեղծման տարի | 2006 |
hellenergy.com |
Հել Էներջի, հունգարական Hell Energy LTD ընկերության էներգետիկ ըմպելիք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին և նույն տարում սկսել է իր խմիչքների արտադրությունը և վաճառքը։ Երեք տարվա ընթացքում Hell Energy LTD ընկերությունը դարձել է Հունգարիայի շուկայի առաջատարը[1]։ Ապրանքանիշի ճանաչվածության հարցում կարևոր դերակատարություն է ունեցել Ֆորմուլա 1-ի թիմ Williams -ի հետ հովանավորչական համաձայնությունը։ Մինչև 2015 թվականը խմիչքը դարձել է շուկայի առաջատարը այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ռումինիան, Բուլղարիան, Սլովակիան, Կիպրոսն ու Ադրբեջանը[2], այն մատչելի է նաև աշխարհի ավելի քան 40 երկրներում։ Ընկերության գլխամասային գրասենյակները գտնվում է Հունգարիայում, Ռումինիայում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում և Կիպրոսում։
Hell Energy LTD ընկերությունը Avalon Park -ի՝ Միշկոլցում զվարճանքի համալիր և սպա կենտրոն ունեցող հանգստավայրի ստեղծողն ու սեփականատերն է[3]։
Խմիչքը ներկայացվել է խոշորագույն եվրոպական սննդամթերքի ցուցահանդեսներում, այդ թվում՝ Քյոլնում, Փարիզում և Մոսկվայի համաշխարհային սննդի ցուցահանդեսում։ 2008 թվականին արժանացել է «Լավագույն նորություն» մրցանակին և «Լավագույն էներգետիկ ըմպելիք» մրցանակին։
Գործարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերության գործարանը կառուցվել է 2011 թվականին [[Սիկսո]յ]ում։ Այն ունի երկու գիծ օրական 2 մլն բանկա լցնելու համար արտադրող հզորությամբ։ Գոյություն ունի նաև լաբորատորիա խմիչքի շարունակական մոնիտորինգի և վերլուծության բնութագրերի համար։ Գործարանն ունի ամենաբարձր անվտանգության հավաստագիրը՝ FSSC22000: 2012 թվականին նա Դյուսելդորֆում արտադրողների հանդիսության ժամանակ ճանաչվել է Եվրոպայում լավագույն երեք գործարաններից մեկը։ Գործարանը կարող է արտադրել մինչև 500 միլիոն շիշ և ունի ավտոմատ լոգիստիկ կենտրոն՝ 6,000 մ2 տարածքով։ 2011 թվականից սկսվում է նաև արտահանման համար արտադրությունը։
Բաղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոֆեինի պարունակությունը մեկ բանկայում կազմում է 80 մգ 250 մլ-ի համար, որը համարժեք է մեկ բաժակ սուրճին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The HELL won the MagyarBrands award this year again - Trademagazin». Trademagazin (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Energy for the energy drink». www.abb.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Awards». avalonpark.hu (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.