Jump to content

Հարձակում Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա (2023)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարձակում Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա
Տեսակզանգվածային կրակոցներ
Երկիր Իրան
Գրոհի վայրԹեհրան
ՏեղադրանքԻրանում Ադրբեջանի դեսպանատուն
Գրոհի նպատակԻրանում Ադրբեջանի դեսպանատուն
Տարեթիվհունվարի 27, 2023
ԶենքԱԿ-47 և Kalashnikov rifle?
Զոհվածներ1 մարդ
Վիրավորներ2
Ահաբեկիչների քանակ1
 Attack on the Azerbaijani embassy in Tehran Վիքիպահեստում

Հարձակում Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա (2023), զինված հարձակում Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան վրա 2023 թվականի հունվարի 27-ի առավոտյան 08։30-ին, որի արդյունքում սպանվել է դեսպանատան պահպանության համար պատասխանատու ադրբեջանական ուժային կառույցների աշխատակիցը։ Հարձակման հետևանքով դեսպանատան անվտանգության ևս երկու պատասխանատու վիրավորվել են[1]։ Պաշտոնական Բաքուն հարձակումը որակել է որպես ահաբեկչություն։

Իրադարձություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի հունվարի 27-ին, տեղական ժամանակով ժամը 08:30-ի սահմաններում, AK-47 Կալաշնիկով ինքնաձիգով զինված տղամարդը հարձակվել է Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Հարձակվողը, ճեղքելով պահակակետը, սպանել է դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավար Օրխան Ռիզվան օղլու Ասկերովին, իսկ հարձակումը կանխելիս վիրավորվել են ևս երկու պահակներ[2]։ Դեսպանատան աշխատակիցներին հաջողվել է զինաթափել հանցագործին[3][4][5]. վիրավորների վիճակը գնահատվում է բավարար[2][6]։

Սոցցանցերում տարածվել են դեսպանատան անվտանգության տեսախցիկներով նկարհանված հարձակման տեսագրությունները[7]։ Տեսախցիկներից մեկի կադրերից երևում է, որ երկու տղամարդկանց դեսպանատան շենք մտնելուց անմիջապես հետո մի մեքենա մոտենում է դեսպանատան շենքին և հարվածում դրա դիմաց կայանած մեքենային։ Վարորդն անմիջապես իջնում է մեքենայից և արագ շարժվում դեպի դեսպանատան շենք։ Նրա ձեռքում երևում է ավտոմատ։

Մեկ այլ տեսախցիկի կադրերում երևում է, թե ինչպես է զինյալը, կրակ բացելով, մտնում սենյակ, և երեք տղամարդ մտնում են մեկ այլ սենյակ։ Ավելի ուշ սպիտակ վերնաշապիկով տղամարդը վերադառնում է և փորձում կրակողի ձեռքից վերցնել զենքը[8]։

Հետաքննություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեհրանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ Սարդար Հոսեյն Ռահիմին հայտնել է, որ ոստիկանությունը գործողություն է սկսել և ձերբակալել հարձակվողին, նրա հարցաքննությունը շարունակվում է[3]։ Շուտով պարզվել է հարձակվողի ինքնությունը, որը Իրանի քաղաքացի 50-ամյա Յասին Հուսեյնզադեն է[9]։ Նախնական տվյալներով՝ հարձակվողը «Pride» մակնիշի ավտոմեքենայով երկու անչափահաս երեխաների՝ 14-ամյա աղջկա և 7-ամյա տղայի հետ հասել է դեսպանատան շենք[9]։ Քննության նախնական վարկածով՝ նրա շարժառիթը եղել է «անձնական և ընտանեկան խնդիրները»[10]։ Ավելի ուշ Ռահիմին պետական Press TV-ին հայտնել է, որ հարձակվողի կինը, որն ըստ տեղեկությունների, Ադրբեջանի քաղաքացի է, «ինը ամիս է, ինչ պահվում է դեսպանատանը»[11]։

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունում (ՊԱԾ) քրեական գործ է հարուցվել 12.2, 120.2.1, 12.2, 120.2.4, 12.2, 120.2.11, 12.2, 29, 120.2.7, 12.3, 214.2.1, 12.3, 214.2.3 հոդվածներով և Ադրբեջանի քրեական օրենսգրքի 12.2, 228.2.1 հոդվածններով։ Քննչական միջոցառումներ են սկսվել։ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը դիմել է Իրանի համապատասխան կառույցներին՝ հետաքննության հետ կապված անհրաժեշտ հարցերը լուծելու համար[3]։

  • Թուրքիա - «Ես խստորեն դատապարտում եմ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը, որի հետևանքով զոհվել է անվտանգության աշխատակից։»,- Twitter-ի իր էջում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
  • Ռուսաստան - «Մոսկվան, ցնցված է Ադրբեջանի դեսպանատան վրա հերթական հարձակումից, ցավակցություն և զորակցություն է հայտնում իր գործընկերներին»,- Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովա[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Məmmədov, www mrsadiq info | Sadiq; Məmmədov, www mrsadiq info | Sadiq (2023 թ․ հունվարի 27). «Armed attack on Azerbaijan's embassy in Iran leaves one dead». News.az (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.
  2. 2,0 2,1 «Один человек погиб при нападении на посольство Азербайджана в Иране». РБК. 27 января 2023. Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.
  3. 3,0 3,1 3,2 Ялчин Алиев (27 января 2023). «По факту нападения на посольство Азербайджана в Иране возбуждено уголовное дело». 1news.az. Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.
  4. «Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակման արդյուքում կա զոհ». A1Plus. Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.
  5. «Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում է եղել, կա զոհ և վիրավորներ․ Ադրբեջանի ԱԳՆ». CIVILNET. 2023 թ․ հունվարի 27. Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.
  6. «Azerbaijani MFA shares information on attack on embassy in Tehran». Trend.Az (անգլերեն). 2023 թ․ հունվարի 27. Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.
  7. «İrandakı səfirliyimizə hücumun anbaan görüntüləri». musavat.com. Yeni Müsavat. 27 yanvar 2023. Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.
  8. BBC News Azərbaycanca, 2023
  9. 9,0 9,1 «Установлена личность нападавшего на посольство Азербайджана в Иране». media.az. 27 января 2023. Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.
  10. Aynur Asgarli (27 января 2023). «Посольство Азербайджана в Иране подверглось нападению, есть погибший». aa.com.tr. Anadolu Agency. Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.
  11. BBC News, 2023
  12. Новости, Р. И. А. (20230127T1012). «МИД: Москва шокирована нападением на посольство Азербайджана в Иране». РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.