Հարթատերև ձնծաղիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարթատերև ձնծաղիկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Շքանարգիզազգիներ (Amaryllidaceae)
Ենթաընտանիք Amaryllidoideae
Տրիբա Galantheae
Ցեղ Ձնծաղիկ (Galanthus)
Տեսակ Հարթատերև ձնծաղիկ (G. platyphyllus)
Միջազգային անվանում
Galanthus platyphyllus
Տարածվածություն

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Հարթատերև ձնծաղիկ (լատին․՝ Galanthus platyphyllus), շքանարգիզազգիների (Amaryllidaceae) ընտանիքին, ձնծաղիկների (Galanthus) ցեղին պատկանող բազմամյա սոխուկավոր բույս։

Տարածում և էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Վրաստանում և Հյուսիսային Օսիայում։ Էնդեմիկ է։

Աճում է ենթալպյան և ալպյան մարգագետիններում։ Երբեմն լանջերից իջնում է կիրճեր։

Բուսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոխուկը ունի 4-5 սմ երկարություն, 2,5-3,5 սմ տրամագիծ, արտաքին ծաղկաթեփուկները սպիտակ են։ Տերևապատյանը ունի 3-5 սմ երկարություն։

Ցողունը հավասար է տերևներին կամ մի փոքր գերազանցում է դրանց։

Տերևները մուգ կանաչ են, փայլուն, լայն երկարավուն-նշտարաձև, հարթ, վերին մասում՝ մինչև 20 սմ երկարությամբ, իսկ ներքևում՝ նեղացած կոթունով։ Ծաղկման ժամանակ ունեն 15-16 սմ երկարություն և 1-1,5 սմ լայնություն, իսկ ծաղկումից հետո՝ 20-25 սմ երկարություն և 3-3,5 սմ լայնություն։

Ծաղկակրի երկարությունը 10-15 սմ է, ծաղկումից հետո՝ 20-22 սմ։ Թևի երկարությունը 3-5 սմ է, իսկ ծաղկակոթինը՝ 1,5-2 սմ։

Արտաքին ծայրամասային բլթերը նեղ էլիպսաձև կամ երկարավուն ձվաձև են, 1,8-2,7 սմ երկարությամբ և 0,8-1,5 սմ լայնությամբ, սրածայր գագաթով ներքին՝ 0,8-1 սմ երկարությամբ և 0,5 սմ լայնությամբ, հակադարձ, փոքր կտրվածքով կամ համարյա բութ, անհամապատասխան ձևի կանաչ բծով կամ ընդհանրապես առանց բծի։ Առէջը ունի 0,4-0,5 սմ երկարություն, փոշանոթը բութ է՝ վերևում փոքր-ինչ նեղացած։ Սերմնարանի տրամագիծը 0,3-0,4 սմ է։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին։

Քրոմոսոմների թիվը 2n=24 է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Артюшенко З.Т. Амариллисовые СССР. — Л.: Наука, 1970. — С. 80. — 179 с. (Ստուգված է 30 Մարտի 2010)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Артюшенко З.Т. Амариллисовые СССР. — Л.: Наука, 1970. — С. 80. — 179 с.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարթատերև ձնծաղիկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարթատերև ձնծաղիկ» հոդվածին։