Հարբեցողները (նկար, Յան Ստեն)
Հարբեցողները | |
---|---|
տեսակ | նկար |
նկարիչ | Յան Ստեն |
տարի | 1660 |
բարձրություն | 39 |
լայնություն | 30 |
ստեղծման վայր | Նիդերլանդներ[1] |
ժանր | կենցաղային ժանր և ինքնապատկեր |
նյութ | փայտ |
գտնվում է | Սանկտ Պետերբուրգ |
հավաքածու | Յոհան Գոցկովսկու |
հիմնական թեմա | Յան Ստեն |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/s/steen/page2/drinker.html կայք | |
Ծանոթագրություններ |
Հարբեցողները[2], 17-րդ դարի հոլանդացի նկարիչ Յան Ստենի նկարը։ «Հարբեցողները» նկարը պահվում է Էրմիտաժում, որտեղ այն հասել է 1764 թվականին Եկատերինա II-ի կողմից ձեռք բերած Յոհան Գոցկովսկու[2] հավաքածուից։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծագործությունը եկել է վաճառական Յոհան Գոցկովսկու նկարների հավաքածուի առաջին խմբաքանակից, որը պետք է վաճառվեր Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ II-ին։ Վաճառքի պահին Ֆրիդրիխ II-ը չկարողացավ նկարների համար վճարել ամբողջ գինը և առաջարկը մերժեց։ Որպեսզի ցույց տա իր սեփական ֆինանսական կարողությունը, Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա IIը գնեց այս և այլ շատ նկարներ։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուխարիի մոտ գտնվող սենյակում հարմարավետ տեղավորվել է տարեց զույգը։ Ընտանիքն աղքատ է. դրա մասին վկայում են սեփականատերերի էժանագին կահույքն ու հագուստը` առանց ատլասի, ժապավենաթելերի և զարդերի, թանկարժեք ժանյակների։
Նկարիչը գլխավոր հերոսներին բացահայտ ներկայացնում է հարբած։ Տղամարդը դեռ նստած է աթոռին, իսկ կինն արդեն քնում է։ Եվս մեկ րոպե, և նա կարող է ընկնել հատակին։ Սենյակի տեսարանը ուժեղացնում է խառնաշփոթի տպավորությունը՝ բուխարիի վրայի պատռված վարագույրը, հին ու երկար պատռված սփռոցի անցքերը, հատակին կոտրված կավե ամանեղենը։ Տան խառնաշփոթը լրացնում են նաև երկու կոշիկները՝ մեկը հատակին, որը կինն է գցել, իսկ մյուսը՝ սպասքի կողքին գտնվող դարակում։
Սա 17-րդ դարի այն մի քանի նկարներից մեկն է, որը պահպանել է փայտե վահանակը, որի վրա ստեղծվել է պատկերը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նկարը Web Gallery of Art կայքում (անգլ.)