Հարբեցողները (նկար, Յան Ստեն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարբեցողները
տեսակնկար
նկարիչՅան Ստեն
տարի1660
բարձրություն39
լայնություն30
ստեղծման վայրՆիդերլանդներ[1]
ժանրկենցաղային ժանր և ինքնապատկեր
նյութփայտ
գտնվում էՍանկտ Պետերբուրգ
հավաքածուՅոհան Գոցկովսկու
հիմնական թեմաՅան Ստեն
https://www.wga.hu/html/s/steen/page2/drinker.html կայք
Ծանոթագրություններ

Հարբեցողները[2], 17-րդ դարի հոլանդացի նկարիչ Յան Ստենի նկարը։ «Հարբեցողները» նկարը պահվում է Էրմիտաժում, որտեղ այն հասել է 1764 թվականին Եկատերինա II-ի կողմից ձեռք բերած Յոհան Գոցկովսկու[2] հավաքածուից։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործությունը եկել է վաճառական Յոհան Գոցկովսկու նկարների հավաքածուի առաջին խմբաքանակից, որը պետք է վաճառվեր Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ II-ին։ Վաճառքի պահին Ֆրիդրիխ II-ը չկարողացավ նկարների համար վճարել ամբողջ գինը և առաջարկը մերժեց։ Որպեսզի ցույց տա իր սեփական ֆինանսական կարողությունը, Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա IIը գնեց այս և այլ շատ նկարներ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուխարիի մոտ գտնվող սենյակում հարմարավետ տեղավորվել է տարեց զույգը։ Ընտանիքն աղքատ է. դրա մասին վկայում են սեփականատերերի էժանագին կահույքն ու հագուստը` առանց ատլասի, ժապավենաթելերի և զարդերի, թանկարժեք ժանյակների։

Նկարիչը գլխավոր հերոսներին բացահայտ ներկայացնում է հարբած։ Տղամարդը դեռ նստած է աթոռին, իսկ կինն արդեն քնում է։ Եվս մեկ րոպե, և նա կարող է ընկնել հատակին։ Սենյակի տեսարանը ուժեղացնում է խառնաշփոթի տպավորությունը՝ բուխարիի վրայի պատռված վարագույրը, հին ու երկար պատռված սփռոցի անցքերը, հատակին կոտրված կավե ամանեղենը։ Տան խառնաշփոթը լրացնում են նաև երկու կոշիկները՝ մեկը հատակին, որը կինն է գցել, իսկ մյուսը՝ սպասքի կողքին գտնվող դարակում։

Սա 17-րդ դարի այն մի քանի նկարներից մեկն է, որը պահպանել է փայտե վահանակը, որի վրա ստեղծվել է պատկերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/44143/
  2. 2,0 2,1 «Стен, Ян. 1625 или 1626-1679 ----Гуляки-----Голландия, Около 1660 г.». Оф. сайт Музея "Эрмитаж".

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]