Հարած սեր
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հարած սեր կամ Շանտիլյի խյուս (ֆր.՝ Crème chantilly), միքսերով, պատառաքաղով կամ որևէ այլ սարքով հարման ենթարկված սեր։ Ընդունված է համարել, որ այս աղանդերի հեղինակն է 17-րդ դարում ապրած Ֆրանսուա Վատելը՝ Շանտիլյի ամրոցի սեղանապետը։ Հարած սերը օգտագործվում է թխվածքների, տորթերի և այլ աղանդերների պատրաստման մեջ։ Հաճախակի մատուցվում է պաղպաղակի հետ։