Jump to content

Հասան II-ի մզկիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հասան II-ի մզկիթ
արաբ․՝ مسجد الحسن الثاني‎‎
Տեսակմզկիթ
Երկիր Մարոկկո
ՎարչատարածքԿասաբլանկա
Հիմնվել էօգոստոսի 30, 1993
Անվանված էՀասան II
Ճարտարապետություն
ՃարտարապետMichel Pinseau?
Ոճմավրիտանական ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայքէջ

Հասան II մզկիթ (արաբ․՝ مسجد الحسن الثاني‎‎), գտնվում է Կասաբլանկա քաղաքում, այն Մարոկկոյի ամենամեծ մզկիթն է և աշխարհում ամենախոշորներից մեկը։ Կառույցը գտնվում է Ատլանտյան օվկիանոսի ափին, որի տեսքը բացվում է դահլիճի հսկա ապակուց, կարող է ընդգրկել 25.000 հավատացյալ։ Նաև 80.000 մարդ կարող են աղոթել մզկիթի հարևանությամբ գտնվող հրապարակում։ Այսպիսով, մզկիթում տեղավորվում են 105,000 հավատացյալ։ Մեկ միջնապատի բարձրությունը `210 մետր է։ Դիզայնը մշակվել է ֆրանսիացի ճարտարապետ Միշել Փինզոյի կողմից[1]։

Շինարարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մզկիթը կառուցվել է Մարոկկոյի թագավորի`Հասան 2-րդի իշխանության օրոք։ Շինարարությունը սկսվել է 1986 թվականի հուլիսի 12-ին և ավարտվել է 1989 թվականին՝ թագավորի 60-ամյակի կապակցությամբ։ Սակայն շենքը չի բացվել մինչև 1993 թվականի օգոստոսի 30-ը։ Աշխատանքում ներգրավված էին 2500 շինարարներ, 10.000 արվեստագետներ և այլ դիզայներներ։ Շինարարության համար բոլոր նյութերը վերցվել են Մարոկկոյի շրջաններից և միայն Իտալիայից ներկրվել են սալիկների համար սպիտակ գրանիտ և 50 տոննա ապակե ջահեր։ Մոտ 6000 ավանդական մարոկական արհեստավորներ հինգ տարի աշխատել են մզկիթի, մարմարե հատակի, քարե սյուների և այլ զարդերի համար[2]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մզկիթը գտնվում է 9 հա տարածքում։ Աղոթասրահում ներկված են վարդագույն գրանիտի 78 սյունակ, հատակը ծածկված է ոսկեգույն մարմարով և կանաչ օնիքսով։ Տանիքը ծածկված է վառ զմրուխտե սալիկներով։ Այս խոշոր կառույցի շինարարության ընթացքում կիրառվել են տեխնոլոգիական նորարարություններ տարբեր եղանակային պայմաններին հարմարեցնելու համար։ Օրինակ, հատակները ջեռուցվում են, տանիքը կարող է շարժվել, իսկ շենքն ինքնին սեյսմակայուն է։ Մինարատի վերին մասում գտնվում է լազերային պրոյեկտորը, որը երկնքում ստեղծում է մոտ 30 կմ երկարություն ունեցող կանաչ գույնի թեթև գիծ՝ Մաքքայում պահպանվող մզկիթի դիմաց[3][4] Completed in 1993, it was designed by Michel Pinseau and built by Bouygues. The minaret is 60 stories high topped by a laser, the light from which is directed towards Mecca.[5]:

Շենքի մակերեսի կեսը գտնվում է Ատլանտյան օվկիանոսի վերևում։ Գլխավոր ճարտարապետ Միշել Փինզոյի խոսքերով, նա ներշնչված է Ղուրանի խոսքերով. «Ալլահի գահը ջրի վրա է»։ Այս գաղափարը, նա օգտագործում էր շենքը նախագծելիս[6]։ Եվ իրականում, մզկիթի շենքն այնպես է կառուցված, որ երկրպագուների մոտ ստեղծի այնպիսի տպավորություն, որ մզկիթը լողում է ալիքների վրա։ Այս ազդեցությունն ավելի է բարձրանում ալիքի բարձրության վրա[7]։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Շինարարության արժեքը 800 միլիոն դոլար է և բոլոր գումարները հավաքվել են նվիրատվությունների միջոցով։
  • Մեծ Հասան մզկիթն աշխարհում ամենաբարձր կրոնական կառույցն է։
  • Հասան II մզկիթը Մարոկկոյի այն կրոնական կառույցներից մեկն է, որտեղ թույլատրվում է մտնել ոչ մուսուլմաններին։
  • Հատկանշական է, որ մզկիթի ճարտարապետը`ֆրանսիացի Միշել Փինզոնը մուսուլման չէր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Paul Clammer (2009 թ․ փետրվարի 1). Morocco. LP. էջեր 105–. ISBN 978-1-74104-971-8. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 3-ին.
  2. Karber, Phil (2012 թ․ հունիսի 18). Fear and Faith in Paradise: Exploring Conflict and Religion in the Middle East. Rowman & Littlefield. էջեր 466–. ISBN 978-1-4422-1479-8. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 3-ին.
  3. Kingfisher Geography encyclopedia. 1-85613-582-9. Page 137
  4. «Hassan II Mosque, Casablanca». Sacred Destinations. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  5. Hardy, Paula; Vorhees, Mara; Edsall, Heidi (2005). Lonely Planet Morocco. Lonely Planet. էջեր 24, 57, 82, 85. ISBN 9781740596787.
  6. Lehmann, Ingeborg; Henss, Rita; Szerelmy, Beate; Nosbers, Hedwig; Zakrzewski, Reinhard (2012). Baedeker Morocco. Baedeker. էջեր 199–200. ISBN 9783829766234.
  7. Davies, Ethel (2009 թ․ սեպտեմբերի 15). North Africa: The Roman Coast. Bradt Travel Guides. էջեր 97–. ISBN 978-1-84162-287-3. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հասան II-ի մզկիթ» հոդվածին։