Jump to content

Հան Չե Յոնգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հան Չե Յոնգ
կորեերեն՝ 한채영
Ծնվել էսեպտեմբերի 13, 1980(1980-09-13)[1] (43 տարեկան)
ԾննդավայրԴեգու, Հարավային Կորեա
ԿրթությունԴոնգուկի համալսարան և Գլենբրուքի Սաութ ավագ դպրոց
Քաղաքացիություն Հարավային Կորեա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունկինոդերասանուհի և դերասանուհի
studiosantaent.com/portfolio_page/han-chae-young/
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Հան Չե Յոնգ,  իրական անունը՝ Կիմ Ջիյոն (սեպտեմբերի 13, 1980(1980-09-13)[1], Դեգու, Հարավային Կորեա), Հարավային Կորեայի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիմ Ջիյոնը ծնվել է 1980 թվականի սեպտեմբերի 13-ին Դեգուում (Հարավային Կորեա), ծնվելուց հետո նրա ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ, նա մեծացել է Չիկագոյում (Իլինոյս նահանգ)։ Նա ավարտել է «Adlai E. Stevenson High School» և «Dongguk University»:

Կորեա կատարած ուղևորություններից մեկի ժամանակ նա հանդիպում է կորեացի հայտնի կատակերգու դերասանի հետ, ով առաջարկում է նրան զբաղվել դերասանությամբ[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանը կինոյում սկսել է նկարահանվել 2000 թվականից մինչև հիմա նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմերում և հեռուստասերիալներում։ Չե Հյոնի ամենահայտնի դերերից մեկը հանդիսանում է Մին Սո Հյոն Տղաներ՝ ծաղիկներից գեղեցիկ հեռուստասերիայում[3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի հունիսի 2-ին Հանն ամուսնանում է ֆինանսիստի մասնագիտությամբ Չոյ Դոնջունի հետ։ 2013 թվականի մարտի 5-ին հայտնի դարձավ, որ Չե Հյոն 11 շաբաթական հղի է։

2013 թվականի օգոստոսի 28-ին Հան Չե Յոնգը լույս աշխարհ է բերում առողջ տղա երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Han Chae Young Is 11 Weeks Pregnant». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.
  3. «Актриса Хан Чхэён родила сына!». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հան Չե Յոնգ» հոդվածին։