Հայոց ցեղասպանության հուշարձան (Լեեր)
Հայոց ցեղասպանության հուշարձան (Լեեր) | |
---|---|
Հայոց ցեղասպանության հուշարձան Լեերում, Գերմանիա | |
Տեսակ | հուշարձան |
Երկիր | Գերմանիա |
Բնակավայր | Leer? |
Շինության ձև | Խաչքար |
Հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
Ներկա վիճակ | Կանգուն |
Khatchkar (Leer) Վիքիպահեստում |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)
Հայոց ցեղասպանության հուշարձան, խաչքար Գերմանիայի Ստորին Սաքսոնիա նահանգի Օստֆրիսլանդ մարզի Լեեր քաղաքի կենտրոնական հրապարակում։ Տեղադրվել է 2015 թվականի հոկտեմբերի 10-ին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչքարը տեղադրվել է ի հիշատակ հայոց ցեղասպանության զոհերի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին[1]։ Խաչքարի վրա քանդակված է՝ «ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆ, 1915»։
Խաչքարը ստեղծվել է Լեերի միակ հայ՝ Թովմասյան ընտանիքի ջանքերով և ֆինանսավորմամբ։ Նրանց շնորհիվ հուշակոթողը ներառվել է Գերմանիայի պատմամշակութային արժեքների ցանկում։ 2015 թվականի հուլիսի 9-ին Լեերի քաղաքային խորհրդի նիստում խաչքարին տրվել է պետական կարգավիճակ։ Սա առաջին հայկական խաչքարն է Գերմանիայում, որ անցնում է պետական հսկողության ներքո։
Խաչքարի բացման արարողությանը ներկա են եղել Լեերի քաղաքապետ Բեատրիքս Քուլը, նախկին քաղաքապետ Վոլֆգանգ Քելլները, Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, մարզային խորհրդի ղեկավար Բերնհարդ Բրամլագեն, հայ, գերմանացի և ռուս հոգևորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, լրագրողներ, Գերմանիայի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ[2]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Գերմանական Լեեր քաղաքում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար կտեղադրվի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ Խաչքարի օծման արարողություն Գերմանիայի Լեեր քաղաքում