Հայոց ցեղասպանության հուշարձան (Լեեր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Հայոց ցեղասպանության հուշարձան (Լեեր)
Khatchkar Leer Germany 1.jpg
Հայոց ցեղասպանության հուշարձան Լեերում, Գերմանիա
Կոորդինատներ53°8′2.0″ հս․ լ. 7°16′24.2″ ավ. ե. / 53.133889° հս․. լ. 7.273389° ավ. ե. / 53.133889; 7.273389Կոորդինատներ: 53°8′2.0″ հս․ լ. 7°16′24.2″ ավ. ե. / 53.133889° հս․. լ. 7.273389° ավ. ե. / 53.133889; 7.273389
Գտնվում էԳերմանիա Լեեր
Կառուցվել է2015, հոկտեմբերի 10
Շինության ձևըԽաչքար
Կառուցել էԹովմասյան ընտանիք
Ներկա վիճակըԿանգուն
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)

Հայոց ցեղասպանության հուշարձան, խաչքար Գերմանիայի Ներքին Սաքսոնիա նահանգի Օստֆրիսլանդ մարզի Լեեր քաղաքի կենտրոնական հրապարակում։ Տեղադրվել է 2015 թվականի հոկտեմբերի 10-ին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարը տեղադրվել է ի հիշատակ հայոց ցեղասպանության զոհերի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին[1]: Խաչքարի վրա քանդակված է՝ «ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆ, 1915»:

Խաչքարը ստեղծվել է Լեերի միակ հայ՝ Թովմասյան ընտանիքի ջանքերով և ֆինանսավորմամբ։ Նրանց շնորհիվ հուշակոթողը ներառվել է Գերմանիայի պատմամշակութային արժեքների ցանկում։ 2015 թվականի հուլիսի 9-ին Լեերի քաղաքային խորհրդի նիստում խաչքարին տրվել է պետական կարգավիճակ։ Սա առաջին հայկական խաչքարն է Գերմանիայում, որ անցնում է պետական հսկողության ներքո։

Խաչքարի բացման արարողությանը ներկա են եղել Լեերի քաղաքապետ Բեատրիքս Քուլը, նախկին քաղաքապետ Վոլֆգանգ Քելլները, Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, մարզային խորհրդի ղեկավար Բերնհարդ Բրամլագեն, հայ, գերմանացի և ռուս հոգևորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, լրագրողներ, Գերմանիայի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ[2]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]